Խորհրդարանում հերթական միջադեպ է տեղի ունեցել դաշնակցական պատգամավորների դաշնակցական օգնականների մասնակցությամբ: Ըստ մամուլի տեղեկությունների՝ դաշնակցականները հրահրել են բախում և իրենք էլ ծեծ կերել։ Կադրերում լսվում են նրանց հայհոյանքները: Իշխան Սաղաթելյանի օգնականը լրագրողներին պատմել է, որ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում մի քանի հոգով ծեծել են ընդդիմադիր պատգամավորների երեք օգնականներին։ Ծեծվածներից է ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանը, որն անցնում է Ազգային Ժողովի նախկին նախագահ Արարատ Միրզոյանի դեմ մահափորձի, ինչպես նաև Ազատություն ռադիոկայանի վրա հարձակման գործերով։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է բանաստեղծ , թարգմանիչ, Անկախ Հանրապետության առաջին մշակույթի նախարար Հակոբ Մովսեսի հետ: