Մեր քաղաքական ուժն ունի բոլոր նախադրյալները այս ընտրություններում հաղթանակ տանելու: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը:
Հիշեցնենք՝ Պետրոսյանն իր քաղաքացիական պարտքը կատարել է Աբովյանի 29/04 ընտրատեղամասում և ինչպես ինքն է ասել՝ ընտրելով հանուն օրենքի և իրավունքի գերակայության, իրավահավասարության ու հանուն Աբովյան խոշորացված համայնքի ապագայի:
Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, հանրապետության 8 մարզերի 39 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են ինչպես համամասնական, այնպես էլ մեծամասնական ընտրակարգերով: