Friday, 26 04 2024
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Գիտաշխատողների աշխատավարձի բարձրացումը կնպաստի, որ նրանք չարտագաղթեն, ավելի շատ երիտասարդներ կգան գիտություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ 2022-ի հունվարի 1-ից էապես ավելանում են գիտաշխատողների աշխատավարձերը: Մասնավորապես, տեղի կունենան աշխատավարձերի հետևյալ բարձրացումները.

Լաբորանտ՝ 67 հազարից՝ 102 հազար դրամ, աճը՝ 52 տոկոս:

Ավագ լաբորանտ՝ 76 հազարից՝ 110 հազար դրամ, աճը՝ 44 տոկոս:

Կրտսեր գիտաշխատող՝ 85 հազար 800-ից 120 հազար դրամ, աճը՝ 40 տոկոս:

Ավագ գիտաշխատող՝ 99 հազարից 200 հազար դրամ, աճը՝ 102 տոկոս:

Առաջատար գիտաշխատող՝ 114 հազար 300-ից 250 հազար դրամ, աճը՝ 118 տոկոս:

Գլխավոր գիտաշխատող՝ 138 հազար 100-ից 367 հազար 100 դրամ, աճը՝ 165 տոկոս:

Գիտական խմբի ղեկավար՝ 129 հազար 100-ից 230 հազար դրամ, աճը՝ 78 տոկոս:

Գիտական ստորաբաժանման ղեկավար՝ 141 հազար 400-ից 350 հազար դրամ, աճը՝ 147 տոկոս:

Այս առնչությամբ Գիտությունների ազգային ակադեիմիայի նախկին նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ շատ բարձր է գնահատում այս քայլը. «Երկար տարիներ գիտաշխատողները շատ ցածր են վարձատրվել: Բացի այդ, ընդհանրապես, գիտությանը հատկացվող միջոցները քիչ են եղել, ընդամենը բյուջեի 0,25 տոկոսը: Անընդհատ այդ մասին խոսել ենք և վերջապես տեղից շարժվել է հարցը: Առաջին հերթին կառավարությունը որոշել է աշխատավարձները բարձրացնել: Սա կարևոր որոշում է, գիտության ոլորտի աշխատողները սա գնահատում են»,-ասաց նա:

Հարցին, թե որաքանո՞վ սա կնպաստի գիտության զարգացմանը, որքանով կմեծանա մոտիվացիան գիտությամբ զբաղվելու, Մարտիրոսյանը պատասխանեց. «Դժվարանում եմ ասել: Առաջին հերթին դա կնպաստի, որ մեր գիտաշխատողների արտագաղթը քչանա: Դա կնպաստի, որ երիտասարդները գան գիտություն, որովհետև մենք այսօր պրոբլեմ ունենք երիտասարդ գիտնականների: Մանավանդ գիտության ասպարեզում մենք ունենք գիտաշխատողների թվի նվազեցում: Դա կնպաստի մեր միջազգային համագործակցությանը, կնպաստի նրան, որ այդ միջոցների մի մասը կտրամադրվեն գիտական հետազոտությունների հենքի արդիականացմանը: Շատ խնդիրներ կլուծվեն: Սա պահանջված քայլ էր շատ վաղուց: Անընդհատ շեշտել ենք դա և վերջապես էական փոփոխություն է կատարվում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում