Monday, 06 05 2024
Պատրաստվում ենք Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել. Հունգարիայի ԱԳ նախարար
19:00
Անգլիայի տեղական ընտրություններում պահպանողականները կորցրել են տեղերի գրեթե կեսը
Ինչի մասին է «ղողանջում» Ալմա Աթան
Իսրայելը Ռաֆահից 100.000 մարդ է ցանկանում էվակուացնել
18:40
ԵՄ-ն Կիևում կբացի ռազմական նորարարությունների գրասենյակ, իսկ արկերի արտադրությունը կհասցնի 2 միլիոնի
18:30
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ժամանել է Իրան՝ մասնակցելու միջուկային խորհրդաժողովին
18:20
Ֆրանսիան և Չինաստանը պետք է համագործակցեն Ուկրաինայի հարցում. Մակրոն
18:10
Բելառուսի խորհրդարանի վերին պալատը հավանություն է տվել ԵՍԶՈւ պայմանագրի կասեցմանը
Երևանում անձրևի և քամու հետևանքով ծառեր են տապալվել
Հայաստանն ու Կովկասը՝ ֆրանս-չինական կոմունիկացիայի շերտերում
Մեդվեդևը սպառնացել է միջուկային զենքով հարվածել ԱՄՆ-ին, Ֆրանսիային ու Բրիտանիային
Բագրատ Սրբազանի քայլերթը շարժվում է դեպի Երևան
ՌԴ-ում ուժի մեջ է մտել ԱՊՀ երկրների միջև ռադիացիոն մոնիթորինգի տվյալների փոխանակման մասին համաձայնագիրը
Մեհրաբյան online
17:30
Պանամայի նոր նախագահ է ընտրվել Խոսե Ռաուլ Մուլինոն
Ռուսական բանակը Պուտինի հանձնարարությամբ միջուկային վարժանքներ կանցկացնի
17:10
Ռուսաստանը զորքեր է ձևավորում Խարկովի ուղղությամբ հարձակման համար
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագիր կիրականացվի
«Հեզբոլլահ»-ը հայտնել է Գոլանի բարձունքներում Իսրայելի բանակի շտաբին հարվածելու մասին
Բաքվում ԱՄՆ դեսպանը «գլխարկ է հանում». Վաշինգտոնն ավելին չի՞ կարող
«Սուտն ու կեղծիքը հասել է Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսական աստիճանին». վարչապետի աշխատակազմ
Ռուսաստանի պարտությունը կարևոր է բոլորիս համար՝ թե Հայաստանի, թե Վրաստանի և թե Ադրբեջանի
Իսրայելը սկսել է քաղաքացիական պաղեստինցիների տարհանումը Ռաֆահից
Խուլիգանություն և ոստիկանների վատ աշխատանք․ ինչ է տեղի ունեցել լրագրող Ժիրայր Ոսկանյանի հետ
15:45
Փարիզում մեկնարկել է Մակրոնի, Սի Ծինփինի և ֆոն դեր Լայենի հանդիպումը
Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Գործարկվել է պետական առցանց հարթակ՝ աշխատանք փնտրողի և առաջարկողի համար
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Ավակովի նկատմամբ

Արթիկում թեկնածու քաղաքապետը նոյեմբերին պարգևավճար է բաժանել. իրավապահները պետք է զբաղվեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արթիկ խոշորացվող համայնքից եկող ահազանգերը չեն դադարում զարմացնել. Տոտալ անիշխանության պարագայում թեկնածուներն անում են այն ամենն, ինչ ուզում են: Երեկ ահազանգ ստացանք, որ Արթիկի գործող քաղաքապետ Մխիթար Վարագյանը, ով հիմա էլ ցանկանում է նախկինի նման «փառքով» ղեկավարել խոշորացված Արթիկ համայնքը «Միասնական Արթիկ» դաշինքով, նոյեմբերի երկրորդ շաբաթում որոշել է համայնքի բնակչության վճարներից ձևավորվող բյուջեից պարգևավճարներ բաժանել համայնքային բյուջետային աշխատողներին: Ակնհայտ նախընտրական նպատակներ հետապնդող այս քայլը ոչ միայն ծաղր է համայնքային աշխատողների ու քաղաքի խղճուկ բյուջեի նկատմամբ, այլ խախտում է ընտրական պրոցեսի կարևոր սկզբունքներից մեկը` հավասարության սկզբունքը: Այն, թե ինչպիսի քաղաքական անցյալ ունի Վարագյանը, թերևս, հայտնի է բոլորին, նախկին ՀՀԿ-ական, նախկին պատգամավոր, ով այդպես էլ ելույթ չի ունեցել ԱԺ-ում, էլ ուր մնաց, ծրագիր կամ տեսլական ունենար: Ի դեպ` մեզ փոխանցեցին, որ Վարագյանի օրոք նախկինում եղել է դեպք, երբ բաժանվել, ապա ինչ-ինչ ձևերով հետ է հավաքվել պարգևավճարը ու պարզ չէ, այս անգամ ինչ է լինելու:

Նման տեղեկությունները ստիպեց մեզ ուսումնասիրել Վարագյանի կողմից գլխավորած ավագանու ցուցակի անդամներից որոշների կենսագրությունը, նախ ինչպես փոխանցեցին մեր աղբյուրները` աչք է զարնում այն, որ Վարագյանի ցուցակում ընդգրկված են բավական թվով սոցապ ծառայության աշխատողներ, ովքեր ասոցացվում են մարդկանց թոշակների ու նպաստների հաշվին հարստանալու հետ, տվյալ ոլորտի աշխատակիցներից են օրինակ` Մուշեղ Մկրտչյանը, Մեսրոպ Վարագյանը, ում կնոջ դեմ հարուցվել էր քրեական գործ` կապված նույն ոլորտում ֆինանսական չարաշահումների հետ, որից հետո նա ազատվեց աշխատանքից, ցուցակում ընդգրկված է նաև նույն համակարգից Արտակ Չոպիկյանը: Ի դեպ` մեր աղբյուրները պնդում են, որ Մխիթար Վարագյանի գլխավորած ցուցակում ընդգրկված մարդկանցից օրինակ Ոսկան Վարդանյանը և Արմեն Նիկողոսյանը (մականունը` Կուկու) ոչ իրենց, այլ փոխկապակցված անձանց անունով դեռևս քաղաքապետ աշխատող Վարագյանից ստացել են համայնքապատկան տարածքներ` հանքարդյունաբերությամբ զբաղվելու համար: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները պնդում են, որ նշյալ բիզնեսներում աշխատանքի են տեղավորվում «զարմանալիորեն» հենց Վարագյանի ազգականները: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հասնում առ այն, որ այնուամենայնիվ իրավապահ համակարգը ռեյդներ է անելու Արթիկում, թե կոնկրետ ինչ գործերով, պարզ չէր, սակայն խոստացան, որ բավական թեժ է լինելու իրավիճակը:

Արթիկի մասին մեր նախորդ հրապարակումներից մեկում նշել էինք, որ այստեղ 30 տարի ոչինչ չի արվել ու քաղաքը սկսել է ստանալ խղճուկ տեսք, բայց արի ու տես, որ քաղաքի ու տարածաշրջանի զարգացման համար այդ շրջանի պատասխանատուները փոխանակ պատժված լինեին, կամ գոնե չկարողանային նայել իրենց համաքաղաքացիների աչքերի մեջ, ոչ միայն թեկնածու են, այլև կարողանում են նայել ջրափոսերի միջով դպրոց ու մանկապարտեզ գնացող երեխաների ու նրանց ծնողների աչքերի մեջ: Թերևս մեղավորն ընտրողներն են»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում