Tuesday, 30 04 2024
20:50
Լատվիան Ուկրաինային կփոխանցի ՀՕՊ համակարգեր
20:40
Սպիտակ տունը հայտարարել է անկախ ռազմական գործողությունների արդյունքից Կիևին աջակցելու մասին
Նեթանյահուն մեկնաբանել է ՄՔԴ-ի կողմից պաշտոնատար անձանց ձերբակալության օրդերների հնարավոր արձակումը
20:20
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
20:10
Ստոլտենբերգը հայտարարել Է ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու մեխանիզմները վերանայելու անհրաժեշտության մասին
Դեմ ենք Գազայի խաղաղ բնակչության թիրախավորմանը. մենք եղել ենք նույն իրավիճակում. Միրզոյան
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Միրզոյանը՝ ՀԱՊԿ-ի մասին
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Արարատ Միրզոյանը նշել է հայ-ադրբեջանական կոնֆլիկտի կարգավորման պայմանը
Վստահություն և համբերություն եմ խնդրում, ամեն ինչ լավ է լինելու. Հակոբ Արշակյան
Լևոն Քոչարյանի «թիկնապահը» ԱԺ-ում լրագրողին մեղադրել է «սրբապղծության մեջ», ապա հարվածել
Պահանջվում է մտավորական
19:30
ՄԱԿ-ի դատարանը Գերմանիայի դեմ միջոցներ չի ձեռնարկել Իսրայելին զենք մատակարարելու համար
Կա հարատև խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցն «Al-Jazeera»-ին
19:10
Լեհաստանը կօգնի միայն այն ուկրաինացի երեխաներին, ովքեր դպրոց են հաճախում
Իսրայելը պատվիրակություն չի ուղարկի Կահիրե, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի արձագանքել գործարքին
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
18:50
Լոնդոնում թրով հարձակումից վիրավորված 13-ամյա տղան մահացել է
18:40
ԱՄՆ–ն դիտարկում է ռուսական ուրանի ներկրման արգելքը
18:30
ԱՄՆ կոնգրեսականները ՄՔԴ-ին սպառնում են պատասխան միջոցներով Իսրայելի նկատմամբ հետաքննության պատճառով. Axios
Սասուն Խաչատրյանը հյուրընկալել է Հայաստանում Իրանի դեսպանին
18:20
Աֆղանստանում 6 մարդ է զոհվել մզկիթի վրա հարձակման հետևանքով
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը Ռաֆահում ռազմական գործողություն կանցկացնի՝ անկախ հնարավոր գործարքից
18:10
ՖԱԹՀ-ը և ՀԱՄԱՍ-ը Պեկինում հանդիպման ընթացքում հաշտության հասնելու ձգտում են արտահայտել
Միրզոյանն ընդգծել է տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման կարևորությունը
«Պորշը» թաղել էին հանքում. մանրամասներ ոսկու ձուլակտորների գողության դեպքից
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից. վիճակը ծայրահեղ ծանր է
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը
Ադրբեջանը խախտել է Ալմաթիի հռչակագիրը

Հայաստանի՝ Թուրքիայի և Ադրբեջանի ճնշումների տակ ծնկի չգալը Իրանի համար կարևոր գործոն է

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Թեհրանում լույս տեսնող «Արաքս» շաբաթաթերթի խմբագիր Մովսես Քեշիշյանը

Իրանի և Ադրբեջանի նախագահները նոյեմբերի 28-ին հանդիպելու են՝ քննարկելու տնտեսական համագործակցության խնդիրներ: Մինչ այդ էլ Թեհրանը հայտարարում էր, որ Բաքվի հետ հարաբերությունները բավականին սերտացել են: Դուք ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը, Հայաստանի համար այստեղ ինչ վտանգներ կան և նա ինչպե՞ս պետք է դուրս գա այս վիճակից:

Ես չեմ կարծում, որ Իրանի և Ադրբեջանի միջև սառույցը հալվեց: Իրանը փորձում է Ադրբեջանի հետ հարաբերություններ պահպանելով դիմացինին հասկացնել իր քաղաքականությունը, որ իր շահերը ինքը պաշտպանելու է ամեն գնով: Իրանը իր ասելիքը փորձում է տեղ հասցնել թե քաղաքական մակարդակով, թե ռազմական ուժերի տեղաշարժերով, ինչին մենք ականատես եղանք անցած ամիսներին: Բացի այդ, վերջերս Ադրբեջանի նխագահն Իրանի հասցեին շատ կոպիտ հայտարարություններ արեց, որին իրանական կողմը պատասխանեց, բայց այնուամենայնիվ, այսօր փորձում են խնդիրները տանել քաղաքական երկխոսության դաշտ: Ես չեմ կարծում, որ դա Իրան-Հայաստան հարաբերությունների վրա կարող է որևէ ազդեցություն ունենալ: Ընդհակառակը, եթե Իրանը հասնի նրան, որ Իրան-Ադրբեջան հարաբերությունները տնտեսական ոլորտում զարգանան, և եթե, իհարկե,  Ադրբեջանը պատրաստ է դրան ընթացք տալուն, ապա դա դրական կլինի նաև Հայաստանի համար:

Իսկ ինչո՞վ է պայմանավորված, որ Սյունիքում հարձակումներից հետո Իրանը հավասարության նշան դրեց Հայաստանի և ՀՀ տարածք ներխուժած ագրեսոր Ադրբեջանի միջև:

Իրանի համար շատ կարևոր է բոլոր հարևանների հետ լավ հարաբերությունները պահպանելը հավասարապես, այդ թվում նաև  Ադրբեջանի և Թուրքիայի, որոնք Հայաստանի նկատմամբ ունեն թշնամական դիրքորոշում: Դրանից ելնելով մենք տեսնում ենք, որ Իրանը, համենայնդեպս, ձգտում է հասնել այնպիսի մի վիճակի, երբ չեն խախտվի իր շահերը: Այստեղ Իրանը շատ լավ հասկանում է, որ Իրան-Հայաստան հարաբերություններն իր ազգային շահերի տեսակետից շատ կարևոր են: Հայաստանի հզոր ու կայուն վիճակը Իրանի  համար կարևորվում է, նաև կարևորվում է Հայաստանի հետ իր սահմանների պահպանումը: Հայաստանի՝ Թուրքիայի և Ադրբեջանի ճնշումների տակ ծնկի չգալը Իրանի համար կարևոր գործոն է: 44-օրյա պատերազմից հետո Իրանն անընդհատ խոսում է այն մասին, որ միջազգային սահմանները Իրանի համար կարևոր են և սահմանների որևէ փոփոխություն Իրանը թույլ չի տա: Խոսքն, այստեղ, առաջին հերթին, Հայաստանի սահմանների մասին է: Թուրքիայի և Ադրբեջանի վարած քաղաքականության արդյունքում է, որ Հայաստանի սահմանները խաթարվում են և Իրանի հայտարարությունը, փաստորեն, նրանց դեմ ուղղված հայտարարություն է: Սա է կարևոր հարցը: Իսկ տնտեսական հարաբերություններ մշակելով Իրանը փորձում է նաև հասկացնել Ադրբեջանին, որ եթե հարևանների հետ խաղաղ տնտեսական նորմալ հարաբերություններ է պահանջում, ինքը պետք է որոշակի տրամաբանական ցուցաբերի և չի կարող ագրեսիվ քաղաքականությամբ փորձի իր պահանջները պարտադրել Իրանին կամ Հայաստանին:

Տեսակետ կա, որ եթե Հայաստանը հզոր լիներ, թույլ չէր տա, որ Իրանի հյուս-արևմտյան հատվածներում անջատողական նկրտումներ լինեն: Կիսո՞ւմ եք այս մոտեցումը:

Ես չեմ կարծում, որ այդքան պարզ է հարցը, որ պետք է դա կապել միայն Հայաստանի հետ: Բնականաբար, Իրան-Հայաստան հարաբերությունների հզոր լինելը, Հայաստանի հզոր լինելը, և ինչու ոչ, այդ երկու երկրների ավելի սերտ հարաբերությունները բնականաբար, թուրքական և պանթուրքիստական բոլոր աշխուժություններին դեմ ուղղված քայլ կլիներ: Այսինքն Իրան-Հայաստան հարաբերությունների հզորացումը, բնականաբար, պատնեշ է բոլոր պանթուրքիստական աշխուժությունների, խաղերի և քայլերի համար: Ընդ որում, ոչ միայն պանթուրքիստական, այլ նաև բոլոր այն ուժերի դեմ, որոնք թշնմական դիրքորոշում ունեն Իրանի ու Հայաստանի նկատմամբ: Մենք արդեն տեսնում ենք, թե Ադրբեջանը, որը Իսրայելի հետ ռազմավարական հարաբերություններ ունի, ինչ քաղաքականություն է վարում Իրանի նկատմամբ և ինչպես է հակաիրանական քայլերի գնում՝ սկսած հետախուզական, լրտեսական ներթափանցումներով, վերջացրած պանթուրքիստական ծրագրերով, որոնք աշխուժորեն փորձում են ներդնել Իրանի հյուսիս-արևմտյան շրջաններում՝ հակաիրանական քայլեր պատրաստելով: Բնականաբար, դա վնաս է ոչ միայն Իրանին, այլև Հայաստանին: Բնկանաբար, հայ-իրանական սերտ հարաբերությունները նման շարժումների, քայլերի դեմը կառնի, կլինի սանձող գործոն:

Դուք ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում ստեղծված իրավիճակը, հատկապես Սյունիքում, Գեղարքունիքում, հատկապես, որ Ադրբեջանը ձգտում է հասնել այսպես կոչված խաղաղության պայմանագրի՝ իր գծած պայմաններով:

Խաղաղության պայմանագրի ստորագրում ես մոտ ապագայում չեմ տեսնում: Եվ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունն է դրա մասին խոսում, և վերջին շրջանում հարձակումները: Դա ցույց է տալիս, որ նրանք այդքան էլ հակված չեն խաղաղության հաստատմանը: Հայաստանը հայտարարում է, որ ինքը կողմնակից է երկխոսությունների ու հաշտության, բայց Հայաստանի իշխանությունները չեն կարող գնալ «հաշտություն ամեն գնով» սկզբունքով: Երեկ էլ վարչապետի խոսքից հասկանալի դարձավ, որ Հայաստանն, այո համաձայն է երկխոսությանը, համաձայն է հաշտությանը, բայց ոչ ամեն գնով: Հայաստանը չի կարող անցնել Արցախի խնդրից, չի կարող անցնել Հայաստանի շահերից: Բոլորի համար էլ պարզ է, որ Սյունիքը կամ նրա մի մասը կորցնելը հավասարազոր է Հայաստանի շահերին դավաճանելուն ու ես չեմ կարծում, որ Հայաստանում որևէ մեկը կգտնվի, որը նման բանի հետ կհամաձայնի: Այստեղ իհարկե, կա երրորդ ուժերի մոտեցումը, և ես հակված եմ նրան, որ Ադրբեջանը ինքը միայնակ երբեք իրեն թույլ չէր տա նման քայլեր անելու, մանավանդ վերջին հարձակումը Սյունիքի վրա: Ու սա այն դեպքում, երբ Հայաստանն արդեն որևէ խնդիր չունի Ադրբեջանի հետ կռիվ տալու, որոշակի համաձայնագրերի մասին է խոսվում, Հայաստանը կատարելով բոլոր միջազգային իր պարտավորությունները՝ Ադրբեջանին կոչ է անում մնալ իր սահմաններում, ավելորդ քայլերի չդիմել, բայց Ադրբեջանը այդպես էլ չի համաձայնում: Խնդիրն այն է, որ այստեղ երրորդ երկրները, որոնք հիմա մեկ-մեկ նաև մեզ համար բարեկամական մոտեցումներ կամ հայտարարություններ են հրապարակում, նրանք լուռ են մնում այս ամենի նկատմամբ՝ սկսած Ռուսաստանից, վերջացրած Եվրոպայով և ԱՄՆ-ով, որոնք չենք կարողանում հստակ դատապարտել կամ պատասխանատվության կանչել ագրեսոր կողմին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում