Saturday, 27 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Ucom ցանցի «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի եթերում կհեռարձակվի «Երկրորդ կյանք» 20-մասանոց բժշկական մելոդրաման

Այսօրվանից Ucom հեռուստատեսային ծառայության «Տեսավարձույթ» բաժնում բաժանորդները կարող են դիտել Վարշամ Գևորգյանի «Երկրորդ կյանք» 20-մասանոց բժշկական մելոդրաման: Նոյեմբերի 29-ից այն հասանելի կլինի նաև «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքով:

Ֆիլմի հիմնական գործողությունները ծավալվում են Երևանի հիվանդանոցներից մեկում: Ներկայացվում է բժիշկների առօրյան, աշխատանքը, ինչպես նաև անձնական կյանքը: Հեռուստանախագծի գլխավոր հերոսը վիրաբույժ Ռոբերտն է, ով հաջողել է թե՛ անձնական, թե՛ մասնագիտական կյանքում: Նա ունի սիրելի աշխատանք, ընկերներ, շքեղ առանձնատուն և գեղեցկուհի կին: Սակայն, օրերից մի օր Ռոբերտի կատարյալ անդորրը խախտում է 20-ամյա ռոք խմբի երիտասարդ կիթառահար Աննան, ում հետ հերոսը ծանոթանում է վիրահատության ժամանակ:

«Մենք շարունակում ենք աջակցել հայկական հեռուստաբովանդակության ստեղծմանը, որը հասանելի է նախևառաջ Ucom-ի բաժանորդներին թե՛ Ucom հեռուստատեսային ծառայության «Տեսավարձույթ» բաժնում, թե՛ «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի եթերում», – ասել է Ucom ընկերության կոմերցիոն տնօրեն Արինա Առուստամյանը։

«Շարունակում ենք հեռուստադիտողին ներկայացնել բազմաժանր հեռուստաֆիլմեր, նոր ժանրեր և թեմաներ։ Այս անգամ ներկայացնում ենք մելոդրամա, որը պատմում է բժիշկների աշխատանքի, որոշումներ կայացնելու պատասխանատվության և հիվանդներին երկրորդ կյանք պարգևելու մասին։ Վստահ եմ, որ այս ֆիլմը հեռուստադիտողնին մտածելու առիթ կտա և, իհարկե, կապահովի հետաքրքիր հեռուստատեսային ժամանց», – նշել է «Արմենիա» հեռուստաընկերության տնօրեն Դավիթ Բաբախանյանը։

Հեռուստաֆիլմի դերասանական կազմում են Վարշամ Գևորգյանը, Արևիկ Գևորգյանը, Ժան Նշանյանը, Կառլեն Մուրադյանը, Ֆրիդա Յորկը, Սիրանուշ Լազյանը, Արմեն Քուշքյանը, Արթուր Ղուկասյանը, Լուսինե Ավանեսյան, Հայկ Դուրգարյան, Լուիզա Ներսիսյանը, Արման Նավասարդյանը, Կարին Ծատուրյանը, Արման Խաչատրյանը, Հարություն Սարգսյանը և այլք:

Ֆիլմի ստեղծողները խոստանում են գեղեցիկ սիրային պատմություն՝ համեմված ռոք երաժշտությամբ և դիտարժան լուծումներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում