Tuesday, 14 05 2024
ԿԲ նախագահը հանդիպել է ՎԶԵԲ և ԱԶԲ ներկայացուցիչների հետ հանդիպումներ է ունեցել
16:50
Ֆրանսիայում մեկնարկում է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնը
Բայրամովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանելու իմաստ չկա
Ռուսաստանը «կազմակերպում է» ԱՊՀ-ն
«Անկասկած, հաշվի ենք առնում նաև հակառակ կողմի կարծիքը». Բայրամովը բանակցությունների մասին
Գալստանյանի մտավոր կարողությունները բավարար չեն շարժում առաջնորդելու համար
Վրաստանի խորհրդարանը ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Մարդկանց հետ Գալստանյանի մուննաթով խոսելը ուղևորների մոտ դժգոհություն առաջացրեց
Մենք պարտավոր չենք ամեն ինչ ասել՝ այլ առ քայլ իրականացնում ենք. Գալստանյանը Ժուռնալիստների տանն է
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ
Վրաստանի խորհրդարանում վեճերը վերաճել են ծեծկռտուքի
Այս շարժումը Նիկոլ Փաշինյանի անձնական պարտությունն է
Ժնևում նախատեսվում է Հայաստանի ԱԺ նախագահի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումը
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը բացառապես ՀՀ քաղաքացի է. ՊՆ-ն անդրադարձել է սոցցանցերում տարածված տեղեկություններին
«Ռուսական օրենքի» ընդունումը ծանր հետևանքներ է առաջացնելու․ Վրաստանը՝ ճակատագրական որոշման շեմին
Ցուցացար ուսանողները սպառնական զանգեր են ստանում անծանոթ համարներից, այդ թվում նաև՝ ադրբեջանական
«Նախորդ 6 ամսում մեծ աշխատանք է տարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ». Բայրամով
Պատրուշևը նշանակվել է Պուտինի օգնական. նոր նշանակումներ նախագահի աշխատակազմում
Ինչ կառաջարկի Երեւանը Թեհրանին ու Դելիին
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
Լուրերի օրվա թողարկում 14։00

Երկրորդային ծուխն առաջանում է այրումից։ Համոզվե՛ք ինքներդ

Ծխելը հանդիսանում է աշխարհում կանխատեսելի մահերի գլխավոր պատճառը։ Երկար ժամանակ գերիշխում էր այն կարծիքը, որ ծխելիս մարդկային առողջությանը հիմնական վնասը հասցնում է նիկոտինը։ Այնուամենայնիվ, վեջին տարիներին իրականացված մեծաթիվ հետազոտությունները վկայում են այն մասին, որ առողջությանը լրջագույն վնաս է հասցնում սիգարետի ծուխը, որն արտազատվում է այրման արդյունքում։

Սիգարետի ծուխը պարունակում է բազմաթիվ վնասակար նյութեր, որոնք վտանգավոր են և՛ ծխողների, և՛ չծխողների համար։ Նույնիսկ մի փոքր ծուխ շնչելը կարող է վնասակար լինել։ Սիգարետի ծխում առկա ավելի քան 7000 քիմիական նյութերից առնվազն 250-ը, ներառյալ՝ ջրածնի ցիանիդը, ածխաթթու գազը և ամոնյակը, հայտնի են որպես վնասակար, իսկ առնվազն 69-ը՝ քաղցկեղածին։

Մինչ այժմ, մարդկանց համար առաջնային էր այն, թե ինչ վնաս է հասցնում ծուխը հենց ծխողներին, իսկ շրջապատի վրա ծխի ազդեցության հետևանքները երկար ժամանակ հաշվի չէին առնվում։ Այնուամենայնիվ, շատ կարևոր է հասկանալ, թե ի՞նչ է երկրորդային ծուխն ու ինչ ռիսկեր է այն պարունակում մարդկանց առողջության համար։

Ի՞նչ է երկրորդային ծուխը

Երկրորդային ծուխը հանդիսանում է հիմնական ծխի (ծխող մարդու արտաշնչած ծուխը) և կողմնակի ծխի (այրվող սիգարետի, ծխամորճի կամ սիգարի այրման արդյունքում արտազատվող ծուխը) խառնուրդ։ Երբ մարդիկ չեն ծխում, բայց ենթարկվում են երկրորդային ծխի ազդեցությանը, նրանք շնչում են վնասակար նյութերը, որոնք սիգարետի ծխի բաղկացուցիչ մաս են կազմում։

Երկրորդային ծխի ռիսկերը

Երկրորդային ծուխը պարունակում է միևնույն վնասակար նյութերը, որոնք շնչում են ծխող մարդիկ։ Այն հանդիսանում է մոտ 4000 գրգռիչ նյութերից, տոքսիններից և քաղցկեղածին նյութերից կազմված համակցություն։ Այն մեծացնում է սրտի և ուղեղային կաթվածի ռիսկը, վնաս է հասցնում թոքերին՝ առաջացնելով թոքերի քաղցկեղ, որը քաղցկեղի ամենատարածված տեսակն է։ Երկրորդային ծուխը ազդեցություն է ունենում նաև երեխաների վրա։ Նրանք այս ազդեցությանն են ենթարկվում հիմնականում իրենց ծնողների և շրջապատող մեծահասակների ծխելու պատճառով։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ ծխնողներ ունեցող ընտանիքներում երեխաներն ավելի շատ են հիվանդանում, ավելի խոցելի են թոքային վարակների նկատմամբ, ավելի շատ են հազում ու ավելի հաճախ են ձեռք բերում ականջի վարակներ։

Ինչպե՞ս կարելի է խուսափել երկրորդային ծխի ազդեցությունից

Մարդիկ երկրորդային ծխի ազդեցությանն են ենթարկվում հիմնականում աշխատավայրերում, հանրային վայրերում, տանը, մեքենայում։ Այս ամենից խուսափելու համար օրեցօր ավելի ու ավելի մեծ թվով  հանրային վայրեր հաճախորդներին առաջարկում են, օրինակ, ծխողների ու չծխողների համար առաջարկվող սրահներ։ Երկրորդային ծուխը հնարավոր է բացառել նաև օգտագործելով ծխախոտի այլընտարնքային արտադրատեսակներ՝          ծխախոտի տաքացման համակարգեր, նիկոտինային սպեղանին և այլն։ Այս արտադրատեսակնեը չեն առաջացնում այրում, և հետևաբար՝ չեն արտադրում ծուխ, ինչն էլ բացառում է ծխի ազդեցությունն ու երկրորդային ծխի ռիսկերը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում