Նախարար Էդվարդ Նալբանդյանն Ավստրիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Միխայել Շպինդելեգերի հրավերով օգոստոսի 18-19-ը Զալցբուրգում կմասնակցի «Աշխարհի տնտեսության և համաշխարհային կառավարման համար նոր հիմքեր» խորագիրը կրող 2011 թվականի ֆորումին, որին այս տարի հրավիրված են նաև ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագրի անդամ երկրների արտգործնախարարները: