Դեկտեմբերի 5-ին Արմավիր համայնքում համամասնական ընտրակարգով ավագանի են ընտրելու: Համայնքը բաղկացած է 11 բնակավայրից: Խոշորացված համայնքի ղեկավարելու հայտ է ներկայացրել միայն մեկ քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Դավիթ Խուդաթյանը:
Վերջինս կարծում է, որ հետպատերազմական իավիճակում ՏԻՄ-երը չպետք է երկիրը տանեն ցնցումների. «Արմավիրը պատրաստվում ենք ամենաներկայանալի համայնքներից մեկը դարձնել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Խուդաթյանը: