Մեկ տարի ամեն ինչ արեցին, որ մենք մեկս մյուսին չվստահենք։ Հիմա վստահելու ենք իրար և բոլոր այն ուժերին, որոնց համար այս պայքարը վերքաղաքական ու վերկուսակցական է։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց 5165 շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը։
«Վստահելու ենք բոլոր այն ուժերին, որոնք Հայաստանի ապագան, ճակատագիրը չեն տեսնում որևէ այլ ուժի ձեռքի տակ։ Տեսնում են անկախ, ինքնիշխան Հայաստան ու տեսնում են դրա համար պայքարող ժողովուրդ»,-ասաց Կարին Տոնոյանը։











































