Sunday, 19 07 2026
12:10
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Իշխանությունը խելքը գլուխը պիտի հավաքի. գնում է իրավական մազոխիզմի ճանապարհով ու քաշվում ցեխը
Միայն Ծառուկյանի հարցը չէ, լուրջ համակարգային գործընթացի անհրաժեշտություն կա
Ռուսաստանում միգրատներին ստիպելու են հեռախոս գնել
09:45
Հայտնի է դերասան Սեմ Նիլի մահվան պատճառը
09:30
Գիտնականները հայտնաբերել են իր աստղի մահը վերապրած մոլորակ
09:15
Թաիլանդում հայտնաբերվել են 2 հազար տարվա վաղեմության ոսկե մատանիներ
Իրանում «ռուս-ամերիկյան պրոքսի պատերազմ» է
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին

Պետք է ԶՈՒ ղեկավարությունից հարցնել՝ բանակը մաքրվե՞լ է անգրագետ գեներալներից․ եթե այո, ուրեմն պատրաստ ենք դիմագրավել մարտահրավերներին

«Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ, Քրիստոնեա-ժողովրդավարկան կուսակցության ղեկավար Լևոն Շիրինյանի հետ;

Պարո´ն Շիրինյան, արդեն քանի նիստ է՝ ընդդիմության մեծամասնությունը կամ բոյկոտում է ԱԺ նիստերը՝պատճառաբանելով՝ իրենց առաջ քաշած պետության համար կարևոր օրակարգերը չեն քննարկվում խորհրդարանում, կամ հայտարարություն են տարածում և ոչինչ չեն կարողանում ձեռնարկել իշխանության հրաժարականի պահանջով: Մինչդեռ, եթե իշխանությունը ինչ-ինչ հարցերում կաշկանդված է գնահատկան տալու առաջին հերթին մեր դաշնակցի, մեր անվտանգային բարձիկ հանդիսացող ՀԱՊԿ-ի, ինչպես նաև միջազգային հանրության գործունեության, վարքագծի վերաբերյալ, ապա իրենք կարող են ավելի անկաշկանդ բարձրաձայնել իրենց մտահոգությունը՝ հանուն Հայաստանի: Որպես արտախորհրդարանական  քաղաքական ուժ՝ ինչպե՞ս եք գնահատում մեր պետականության  համար այս ճակատագրական, ծանր ժամանակահատվածում, երբ կենսական է միասնականության  հարցը, խորհրդարանական ընդդիմության վարքագիծը:

-Հակապետական ռևանշիզմ, ինչպես միշտ: Ուրիշ  բան սպասելի չէր: Նրանք երբեք չեն ասելու ՌԴ-ի վարքագծի հետ կապված որևէ քննադատություն, որովհետև նրանց մեծ մասը Կրեմլի, Պուտինի դաշնակիցն է, կոշիկ լիզողը և միայն նրա շահն է ճանաչում ու սպասարկում, ոչ թե Հայաստանի: Մինչդեռ դա այս օրերին պետք է լիներ նրանց առաջնային պարտականությունը: Նրանց համար ի՞նչ կարևոր է Հայաստանի պետականությունը, որը ճակատագրական, ծանր ժամանակներ է ապրում, որ  ինքնիշխանության, անկախության  պահպանման խնդիրներ ունի: Այդպիսի  ճակատագրական  պահ եղել է 1920 թվականի հոկտեմբերի 30-ին, երբ հայ  բոլշևիկները, առանց կրակոցի, հանձնեցին Կարսը, որից հետո հասան իշխանության և անկախ պետականության աղետալի տապալման, իսկ  2020-ին  նորօրյա բոլշևիկները Շուշին հանձնեցին հանուն Ռուսաստանի, հիմա էլ աթոռակռիվ են տալիս:

Իսկ Հայաստանը ինչպես կարող է  Ռուսաստանի հետ հարաբերություններն  ավելի արժանապատիվ դարձնելու ուղղությամբ, որ այն չմնա  նվաստացուցիչ վասալային  կարգավիճակով,  թե՞ պուտինյան քաղաքականությունը փոխել անհնար է: Ներկայումս Հայաստանը առաջնային ի՞նչ քայլեր կարող է ձեռնարկել՝ խուսափելու Ռուսաստանի ոչ հայանպաստ քայլերից, որոնց վտանգն այսօր ուժգնացել է նորից, երբ ռեալ աջակցության, առաջարկների սպասելիք  չկա, ոչ միայն  դաշնակցից, այլև արևմտյան  բարեկամական գերտերություններից:

-Նախ՝պետք է արդեն դուրս գայինք ՀԱՊԿ-ից՝անկախ նրանից՝ ինչ ռիսկեր կարող էին առաջանալ, քանի որ դրանք չեն կարող համեմատվել բազմադարյա հայրենիքի պետականության, անկախության  պահպանության վտանգների հետ: Չկա այլ բանաձև, քան այն, որ պետք է խնդիր դնել՝ ապահովելու պետության, բանակի կայացումը, ամրացումը: Միայն այս կառույցների կենսունակությունից է կախված մեր գոյապահպանումը, դիմադրելու կարողությունը: Եթե այս գործոնները լինեն, լինի արժանապատիվ դիմադրություն,կլինեն նաև աջակիցներ, կլինի հարգանք մեր հանդեպ, անգամ ՌԴ-ի կողմից, թեև այս խավարամիտ իշխանություն ունեցող կայսրությունը չի փոխելու իր քաղաքականությունը: Հետևաբար պետք է բանակի ղեկավարությունից հարցնենք՝ այս ընթացքում բանակը մաքրվե՞լ է անգրագետ գեներալներից, սպաներից, կոռուպցիայից, եթե այո´, ուրեմն պատրաստ ենք դիմագրավել շատ մարտահրավերների, այդ թվում ՌԴ-ից եկող:  Իսկ հիմա տեսնում ենք՝ Ռուսաստանը ակնհայտորեն Ադրբեջանին  դարձել է գործիք՝ ուղղված մեր նաև  Իրանի դեմ: Չեմ կարծում, չի լինելու ոչ մի եռակողմ հակահայ  համաձայնություն, պայմանագիր: Մեր գերխնդիրը սրանք են. բանակը վերակազմավորվո՞ւմ է, պետական ապարատը աշխատո՞ւմ է թե՞ չէ, բանակը պատրաստ է  ծառայելու հայրենիքի պաշտպանությանը, հինգերորդ շարասյունը  ակտի՞վ է թե՞ չէ: Այս հարցերի լուծմամբ պետք է զբաղվենք  առաջնահերթ:

ՌԴ-ն, կոնֆլիկտը կարգավորել ասելով, հասկանում է միայն  կառավարում, միմիայն իր ստրատեգիաական շահերի սպասարկում՝առանց որևէ կարգավորման: Ի՞նչ էին անում: Կանչում էին Արշակ Կարապետյանին, ասում էին՝մենք քո փոխարեն կբանակցենք Ադրբեջանի հետ, և որպես արդյունք՝ օրեցոր նորանոր կորուստներ էինք ունենում: Շատ ողջունելի է, որ հեռացավ այդպիսի նախարարը և նրան փոխարինեց փոխվարչապետը: Հիմա նա պետք  է սկսի առանց կաշկանդվածության՝ կարգի բերել բանակը, զտում անել, համակարգից  հանել կոռումպացված, անպատրաստ  բարձրաստիճան պաշտոնյաներին: Վերջ պետք  է տանք այն մտայնությանը, որ մենք մեր տան մեջ նստած նայում ենք, որ մի  օտար գա ու մեր տունը կառավարի: Մենք միջազգայնորեն, ողջ հայկական ներուժով հանդերձ, ունենք բոլոր ռեսուրսները ՝ անկախ պետականությունը պահպանելու:  Հետևաբար մենք պետք  է միայն  մտածենք՝ այս պահին  պետության, իշխանության շուրջ համախմբվելու մասին, այլ կերպ մտածողը  հակապետական է,այդ թվում՝ հինգերորդ շարասյունն ու իրենց սպասարկող ԶԼՄ-ները, որոնց ապատեղեկատվությանը, մանիպուլացիաներին  մեր հանրությունը, ժողովուրդը արդեն չի հավատում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում