Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Հյուսիսային Ամերիկայի ղեկավարների՝ նոյեմբերի 18-ին Վաշինգտոնում ավարտված գագաթնաժողովը համարում Է «չափազանց արդյունավետ»:
«Ուղեւորությունը Վաշինգտոն չափազանց արդյունավետ Էր»,- լրագրողներին ասել Է Կանադայի կառավարության ղեկավարն ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի նախագահներ Ջո Բայդենի եւ Անդրես Մանուել Լոպես Օբրադորի հետ հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:
Նրա խոսքով՝ ղեկավարները համաձայնության են եկել շարունակելու գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը նոր կորոնավիրուսի համավարակի հաղթահարման համար, այդ թվում կարիքավոր երկրներին պատվաստանյութերի մատակարարումների միջոցով: Նաեւ Հյուսիսային Ամերկայի պետությունների ղեկավարները քննարկել են տնտեսական հարցեր, այդ թվում եռակողմ առեւտրական պայմանագիրը (USMCA):
Թրյուդոն հավելել Է, որ Բայդենի հետ զույցի ժամանակ ուշադրություն Է հրավիրել Կանադայի մտահոգությանն ԱՄՆ-ի ղեկավարի կողմից «Գնիր ամերիկյանը» պլանի իրականացման առնչությամբ, որը կաող Է ազդել կանադացի արտադրողների վրա, մասնավորապես ավտոմոբիլային արդյունաբեության մեջ, ներառյալ Էլեկտրամոբիլները:
«Այդ հարցերը մենք դեռ կշարունակենք քննարկել»,- ասել Է վարչապետը:
Բացի դրանից, երեք երկրների ղեկավարները քննարկել են կլիմայի փոփոխման դեմ պայքարի թեման: Նոյեմբերի 18-ին Վաշինգտոնում տեղի Է ունեցել Հյուսիսային Ամերիկայի երկրների ղեկավարների գագաթնաժողովը: Դա Հյուսիսային Ամերիկայի պետությունների ղեկավարների առաջին գագաթնաժողվն Է 2016 թվականից ի վեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:











































