Եվրոպական ֆոնդային ինդեքսների հարթակները աճուրդները բացել են ինդեքսների իջեցումով, ինչը կապված է Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարների` եվրոպական միասնական պարտատոմսերի թողարկման մերժման հայտարարությանը շուկաների արձագանքի հետ: Այդ են վկայում բորսաների տվյալները:
Ֆրանսիական CAC 40-ի ինդեքսը իջել է 0.65%-ով՝ մինչև 3209.88 նիշ: Բրիտանական FTSE 100-ը իջել է 1.24% և կազմել 5290.91 նիշ: Գերմանական DAX-ը կորցրել է 1.98%` կազմելով 5874.29 նիշ:
Ֆրանսիան և Գերմանիան եկել են այն եզրակացության, որ միասնական պարտատոմսերի թողարկումը, որոնք երաշխավորվում են եվրագոտու 17 երկրների կողմից, ներկայումս չի կարող բարելավել եվրագոտու պարտքային դրությունը, հայտարարել են երկու պետությունների ղեկավարներ Անգելա Մերկելը և Նիկոլա Սարկոզին՝ երեքշաբթի կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Մերկելի կարծիքով՝ եվրագոտին կարող է որոշել իր պարտքային խնդիրները առանց միասնական պարտատոմսերի բացթողնման:
Պատասխանելով Եվրոպական ֆոնդի ֆինանսական կայունացման (ЕFSF) բարձրացման անհրաժեշտությանը վերաբերող հարցին` Սարկոզին պատասխանել է, որ չգիտի թե հանուն ինչի արժե այն ընդլայնել և ինչ ծավալներով: Ֆրանսիայի նախագահի կարծիքով՝ ЕFSF-ի ընդլայնման փոխարեն պետք է միջոցներն ուղղել բանկերի դեկապիտալիզացմանը:
Ավելի վաղ կարծիքներ են հնչել, որ ֆոնդի միջոցները կարող են չբավականացնել, եթե Իտալիայի կամ Իսպանիայի տնտեսություններին աջակցության կարիք լինի: Վերջիններս կարող են հայտնվել այն երկրների շարքում, որոնց ծածկել է պարտքային ճգնաժամը:









































