Saturday, 27 06 2026
13:30
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատիրոջ կարգավիճակից
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
13:10
Արևային ակտիվությունը կարող է խնդիրներ ստեղծել էլեկտրացանցերի և կապի համար
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
12:50
Մարոկկոյում բացվել է երկրի ամենաբարձր երկնաքերը
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
12:30
Տիեզերքի ընդարձակումը շարունակում է արագանա՞լ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան
12:10
Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու
ԱՄՆ-ը կրկին միջնորդական առաքելություն կիրականացնի՞
08:50
Կանադան կարող է առաջին անգամ մասնակցել «Եվրատեսիլին»

«Մենք տեղյակ ենք պահել կառավարությանը, սպասում ենք լուծումների». Ինչո՞ւ 5 ամսից ավելի չի գործում Հանրային խորհուրդը

Այս տարվա հունիսի 6-ին Ստյոպա Սաֆարյանը հրաժարական է տվել Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից և ժամանակավոր պաշտոնակատար է դարձել Արամ Սաֆարյանը: Անցել է ավելի քան 5 ամիս, և այս ընթացքում Հանրային խորհուրդը, որն, ի դեպ, Սահմանադրությամբ նախատեսված մարմին է, որևէ գործունեություն չի ծավալել: Հանրային խորհրդի կայքում որևէ թարմացում չկա, որևէ քննարկում տեղի չի ունեցել:

Արամ Սաֆարյանը այս առնչությամբ, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ գործող օրենքը նախատեսում է, որ ՀԽ նախագահի հրաժարականից հետո 30-օրյա ժամկետում պետք է նշանակվի նոր Հանրային խորհրդի կազմ և ՀԽ նոր նախագահ: «Մենք այդ մասին ունեցել ենք քննարկում, ընդունված կարգով դրա մասին տեղյակ ենք պահել կառավարությանը և սպասում ենք, որ գործող օրենքի շրջանակներում այս հարցի կարգավորմանը: Կարծում եմ՝ շուտով լուծումներ կլինեն»,-ասաց Սաֆարյանը:

Դիտարկմանը, որ 30 օրը վաղուց անցել է, նա ասաց. «Չեմ կարող որևէ մեկնաբանություն անել, ես ինձ վերապահված լիազորության շրջանակներում ժամանակին տեղեկացրել եմ, որ այդպիսի որոշում ընդունելն անհրաժեշտ է, սպասում ենք լուծումների: Ես մեղավորներ չեմ փնտրում, դա լրագրողների գործն է: Ես արձանագրում եմ ճշմարտությունը, իրողությունը: Մենք սպասում ենք լուծումների»:

Հարցին, թե ՀԽ անդամներն աշխատանքի գնո՞ւմ են, ՀԽ նախագահի պաշտոնակատարը պատասխանեց. «Հանրային խորհրդի բոլոր անդամների հետ ունեցել ենք խոսակցություններ, զրույցներ, ՀԽ անդամներն էլ ինձ նման սպասում են օրինական լուծումների: Այդքան բան: Մենք չենք ուզում խախտել գործող օրենքը, որովհետև  համարում ենք, որ լեգիտիմ հանրային խորհուրդը կարող է ստեղծվել միայն օրենքի ուժով:

Ես ոչ սպասում եմ, ոչ էլ չեմ սպասում, որ ինձ կնշանակեն անպայման: Եթե կնշանակեն, ես պատրաստ եմ ծառայելու իմ երկրին, իմ ժողովրդին: Եթե  կնշանակեն ուրիշին, նույնպես ուրախությամբ կփոխանցեմ իմ գիտելիքներն ու փորձը»:

Ինչ վերաբերում է նրան, որ բազմաթիվ հարցեր կան, որոնք կարիք ունեին քննարկվելու Հանրային խորհրդում, Արամ Սաֆարյանը նկատեց. «Ես կարծում եմ՝ դա միայն Հանրային խորհրդի հոգսը չէ, որովհետև Հանրային խորհուրդը ըստ օրենքի և Սահմանադրության հանդիսանալով կառավարության խորհրդատվական մարմին,  փոխադարձ հետաքրքրության առարկա պետք է լինի և կառավարության, և  Հանրային խորհրդի կողմից: Եթե փոխադարձ հետաքրքրություն չկա, ուրեմն կասկածի տակ է դրվում նրա գոյության անհրաժեշտությունը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում