Sunday, 28 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Այս լարվածությունը կապված է «Զանգեզուրի միջանցքի» հետ. կադրային նոր փոփոխություններ կլինեն. Գագիկ Մելքոնյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը քիչ առաջ երկու հրամանագիր ստորագրեց, որոնցից մեկով Արշակ Կարապետյանն ազատվեց պաշտպանության նախարարի պաշտոնից, իսկ մյուսով փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը նշանակվեց պաշտպանության նախարար։

Նիկոլ Փաշինյանն էլ ԱԽ նիստում հայտարարեց, որ այս պահին իրադրությունը իրեն հանգեցրել է որոշման, որ պետք է պաշտպանության նախարարը փոխվի։

Անվտանգության խորհուրդը հայտարարություն է տարածել, որտեղ նշված է, որ ադրբեջանական ԶՈւ գործողությունների հետևանքով Հայաստանի ԶՈւ չորս մարտական դիրքեր հայտնվել էին շրջափակման մեջ: ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինտեխնիկան և զորքը բանակցությունների արդյունքում դուրս են եկել ՀՀ տարածքից, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դուրս են բերվել վերոնշյալ չորս մարտական դիրքերից: Այնուամենայնիվ՝ նշված հատվածում շարունակում են ծավալված մնալ դեռեւս ս/թ մայիսին ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինծառայողներ:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը կարևորում է տեղի ունեցած փոփոխությունները։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա նշեց, որ տեղի ունեցած փոփոխությունն իր համար անակնկալ չէր․

«Այսքան բաներից հետո պետք է մի փոփոխություն արվեր և պետք է պաշտպանության նախարար նշանակվեր քաղաքական թիմից որևէ մեկը»,-ասաց Մելքոնյանը։

Հարցին՝ արդյոք անվստահություն կա՞ր Արշակ Կարապետյանի նկատմամբ, նա նշեց, որ խնդիրը ոչ թե վստահության կամ անվստահության մեջ է, այլ այն, որ պաշտպանության նախարարը պետք է քաղաքական թիմից լինի։

«Քաղաքական թիմը ղեկավարում է բանակը, իսկ պրոֆեսիոնալներ պետք է լինեն տեղակալները, վարչության պետերը։ Մինչդեռ Գլխավոր շտաբն իր ամբողջ կազմով մնացել է, որևէ փոփոխություն չի կատարվում։ Ինձ թվում է՝ էլի փոփոխություններ կլինեն»,-հավելեց պաշտպանության նախկին փոխնախարարը։

Մելքոնյանը նշեց, որ չի կարծում, թե  պաշտպանության բանակում այս փոփոխությունները ուշացած են։

Նախօրեին տեղի ունեցածի մասին նա մանրամասներ չհայտնեց, այսօր Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը նիստ է հրավիրել, որի ժամանակ պատգամավորները ճշմարտությունը կիմանան։

Ստեղծված լարվածությունը, Մելքոնյանի խոսքով, կապված է «Զանգեզուրի միջանցքի» հետ։

«Երբ մենք կտրականապես հրաժարվեցինք, ո՛չ, Զանգեզուրը միջանցք չի լինելու, իրենք արդեն տարբեր միջոցներով, սկզբում մաքսակետեր դնելով, հետո սահմանին սադրանքների դիմեցին։ Եվ նորից այս սադրանքները սահմանին շարունակվելու են, մինչև խնդրի լուծումը։ Իսկ թե երբ կլինի, ինձնից կախված չէ, չեմ կարող ասել»,-ասաց նա։

Սահմանին միջադեպերի հաջորդականությունը, Մելքոնյանի դիտարկմամբ, հանգեցրել է կադրային այսպիսի փոփոխության։

Թշնամու առաջխաղացումը, նրա խոսքով, պետք է ուժով զսպել, երեկ հենց այդպիսի գործողություններ են տեղի ունեցել․ Հո ամեն ինչ բացահայտ չեն ասո՞ւմ, հո չեն ասում ինչ պիտի արվի, մի հատ էլ Ադրբեջան հեռագիր տանք, թե սենց բաներ ենք ուզում անել»,-ասաց նա։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում