2021թ. նոյեմբերի 13-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինծառայողի կողմից ակնհայտ սադրանքի հետևանքով տեղի ունեցած դեպքի առիթով Արցախի քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ, տեղեկացնում են Արցախի Հանրապետության քննչական կոմիտեից:
Տարվում է նախաքննություն:
«Դեպքի վերաբերյալ քննչական կոմիտեն հավելյալ տեղեկություն կտրամադրի»: