Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանն այն կարծիքին է, որ Ադրբեջանում դեռևս շարունակում են հավատալ, թե նոյեմբերի 9-ը լիակատար հաղթանակ էր։ Ասում է՝ օրերից մի օր հարցերը դնելու են Ալիևի առջև, որն այսօր մեծ ժողովրդականություն է վայելում այնտեղ։ Ըստ նրա՝ Բաքուն այսօր տեղեկատվական և այլ խողովակներով բավական ինտենսիվ է աշխատում ներքին լսարանի վրա և հավաստիացրել է բոլորին, որ իրենք ինչ ուզեն, ինչի ձգտեն, հասնելու են։