Saturday, 25 03 2023
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը նամակով հերքել է, թե իբր Հայաստանի զինված ուժերում անչափահաս երեխաներ են ներգրավվում
Մենք չենք կարող աշխարհից կտրված ինքնուրույն փոխարժեքներ սահմանել․ Թունյան
Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա
Մեզ հուշում են, որ պետք է պատերազմով բացենք Լաչինի ճանապարհը, ունենանք սուվերենություն․ Հայրյան
Կընդունվեն միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչների ատեստավորման դիմումները. ԿԳՄՍ նախարար
Ինչո՞ւ դատախազությունում նույն սկզբունքով չի կարևորվում կրթական բնագավառի դերը
ՃՏՊ Երևան-ՄԵղրի ավտոճանապարհին․ կա տուժած
Արայիկ Հարությունյանը վերադարձել է Մոսկվայից. մերձավորներին ասել է՝ երկու ճանապարհ կա . «Հրապարակ»
Սերժ Սարգսյանն այսօր կլինի պանթեոնում. «Հրապարակ»
Մեկ տող, և հայ-վրացական հսկայական գործ
01:00
SOCAR-ը սկսել է ղազախական նավթի տարանցումը
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հայ-թուրքական սահմանը բացվել է Հերմինե Նաղդալյանի՞ համար
ԵԱՀԿ-ում դեսպան Պապիկյանի անդրադարձը Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը
Ճանապարհային ոստիկաններն ուժեղացված ծառայություն են իրականացրել Արտաշատում
23:45
Թուրքիային քննադատել են ԱՄՆ-ի կոնգրեսում
23:30
Ակբան բիզնեսին է փոխանցում իր լավագույն փորձն ու գիտելիքը
23:15
Էմանուել Մակրոնը հայտնել է Չինաստան այցելելու ծրագրի մասին
23:00
ԵԱՏՄ երկրներում կստեղծվի վերաապահովագրական ընկերություն
Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքը
Լիբանանի վիճակը բոլոր առումներով «գեշ» է․ չի բացառվում՝ բախումներ լինեն
Արմավիրի ջրանցքներից մեկում դի է հայտնաբերվել
Հռոմի ստատուտը վավերացնելով՝ Հայաստանը հաղորդ է դառնում միջազգային իրավակարգին
Բախվել են BMW-ն ու մոպեդը. մոպեդի վրա գտնվող 3 հոգին հայտնվել են ​ավտոբուսի տակ. կա 2 զոհ,1 վիրավոր
Չնայած ԱՄՆ-ի զսպող կոչերին, հողի վրա Ադրբեջանի գործողությունները սահմանափակում է Իրանը
ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել արդյունավետ գործընկերությունն ՀՀ ներքին գործերի նախարարության հետ
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել. ՊՆ
Հայ գերիների հարցերով փաստաթղթեր են տարածվել Նյու Յորքում, Ժնևում, Վիեննայում և այլուր. Միրզոյան
Էդգար Փարվանյանն ազատվել է Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնից

«Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» շինարարական աշխատանքները կավարտվեն 2022-ին

«Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել 2022 թվականին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, ծրագրի իրականացման նախապատրաստական աշխատանքները արդյունավետ կազմակերպելու նպատակով նախաձեռնող կողմի առաջարկով Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» իրականացման աշխատանքներում ներգրավված «Sweco» միջազգային խորհրդատվական ընկերության ֆինանսական հարցերի միջազգային փորձագետ, նախագծի ղեկավարի տեղակալ Հենրիկ Տորեմարկին, նախագծի ազգային փորձագետների խմբի ղեկավար Մարիա Բարաղամյանին, բնապահպանական, սոցիալական եւ իրավական հարցերի փորձագետ Ալիսա Սավադյանին եւ «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ տնօրեն Սերգեյ Համբարձումյանին:

Ինչպես հանդիպման սկզբում նշել է Հենրիկ Տորեմարկը, ծրագրի նախաձեռնող կողմի անդամների նպատակն է՝ Գեղարքունիքի մարզպետի հետ քննարկել եւ պայմանավորվածություն ձեռք բերել մարզպետարանի հետ սերտ համագործակցություն ծավալելու՝ մարզից հստակ եւ ընդգրկուն տեղեկատվություն ստանալու եւ ներդրումային ծրագիրը կյանքի կոչելու, մարզում աղբահանությունը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար:

Ողջունելով հյուրերին՝ մարզպետ Կարեն Սարգսյանը նշել է, որ մարզպետարանն իր լիազորությունների շրջանակներում պատրաստակամ է աջակցել ծրագրի իրականացմանը եւ խորհրդատվական ընկերության հետ ձեւավորել աշխատանքային ակտիվ համագործակցություն:

Ինչպես խոսվել է հանդիպման ընթացքում, Հայաստանի Հանրապետության ու «Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի» միջև ստորագրված «Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» իրականացման համաձայնագրի շրջանակում Հրազդանի վարչական տարածքում կկառուցվի ԵՄ չափանիշներին համապատասխան սանիտարական աղբավայր՝ անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներով: Երկու մարզի բնակավայրերում կներդրվի աղբահանության արդյունավետ համակարգ, Կոտայքի մարզի Ակունք եւ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքներում կկառուցվեն աղբի փոխաբեռնման կայաններ։

«Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» ընդհանուր բյուջեն 11 միլիոն եվրո է, որից 5,5 միլիոն եվրոն հանդիսանում է վարկային միջոց, 5,5 միլիոն եվրոն`դրամաշնորհ: Շինարարությունը համաֆինանսավորվում է Եվրոպական Միության, «Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի», Արեւելյան Եվրոպայի էներգախնայողություն եւ շրջակա միջավայրի գործընկերություն հիմնադրամի», Եվրոպական հարեւանության ներդրումային հիմնադրամի» կողմից:

«Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» շինարարական աշխատանքները, ինչպես նշվել է հանդիպման ընթացքում, նախատեսված է ավարտին հասցնել 2022 թվականին:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել՝ նմանատիպ քննարկումներին տալ պարբերական բնույթ՝ աշխատանքներում ներգրավելով միջազգային եւ տեղի փորձագետների փորձն ու գիտելիքները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում