Մասիսի փոխքաղաքապետ Նորայր Հակոբյանը աշխատանքից ազատման դիմում է գրել:
«Սիրելի մասիսցիներ, քաղաքապետարանի և քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կառույցների հարգելի աշխատակիցներ, Տեղեկացնում եմ , որ այսօր աշխատանքից ազատման դիմում եմ ներկայացրել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին: 2016 թվականի դեկտեմբեր ամսից զբաղեցրել եմ Մասիսի փոխքաղաքապետի պաշտոնը և այն հնարավորինս ծառայացրել իմ սիրելի քաղաքի և նրա բնակիչների խնդիրների լուծմանը: Թե որքանով եմ կարողացել հաջողել ՝ գնահատականը կտա մասիսցին:
Իմ պաշտոնավարման ժամանակահատվածում Մասիս քաղաքում իրականացվել են սոցիալական և տնտեսական բազում աշխատանքներ՝ փողոցային լուսավորության ցանցի արդիականացում և ընդլայնում, մանկապարտեզների հիմնանորոգում, խաղահրապարակների և մինի ֆուտբոլի դաշտերի կառուցում, զբոսայգու հիմնանորոգում, գազաֆիկացում և այլ ծրագրեր… Ուզում եմ շնորհակալություն հայտնել համայնքային ծառայության աշխատակիցներին, քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կառույցների աշխատակիցներին և Մասիս քաղաքի բնակիչներին համատեղ , արդյունավետ և սրտացավ աշխատանքի համար՝ ի բարօրություն Մասիս քաղաքի և մասիսցու: Կհանդիպենք առաջիկայում՝ նոր ծրագրերով և անելիքներով… Շնորհակալությամբ՝ Նորայր Հակոբյան»,-գրել է նա։