Monday, 27 05 2024
Կապանի քաղաքապետի ավտոմեքենան հրդեհելու գործով կա ձերբակալված. ՔԿ
Ռուսաստանն այլևս բացահայտ աջակցում է Գալստանյանին
Նռնակով բանկ ներխուժած անձը ձերբակալվել ու ներկայացվել է նախաքննական մարմին
00:45
Զախարովան հակադարձել է Մակրոնին
-
00:40
Աղետի հետևանքները. պետության ֆինանսական բեռը խիստ ծանրացավ
Աշխարհասփյուռ հայությունը նշում է Առաջին Հանրապետության հիմնադրման 106-ամյակը
«Սառեցված» սրբազանի հայտարարած վճռական փուլը. կա՞ ծրագիր
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ոստիկանը պետք է պաշտպանված լինի հակասոցիալական տարրերի հարձակումներից. չհաճոյանա՛լ կրիմինալին
Գալստանյանին պետք գալո՞ւ է բերետավորների ծառայությունը, եթե վարչապետ դառնա
Հանդիպել է նախկին կնոջը, վիճել, ապա հրդեհել է մեքենան․ կինը փախել է
Տավուշի թեմի նոր առաջնո՞րդ պետք է նշանակվի. հարց՝ Գալստանյանին
Ֆինանսական շատ մեծ բեռ է լինելու աղետը կառավարության վրա, մեծ վնասներ ենք կրել, մի մասը տեսանելի չէ
Կայացել է Նավասարդ արքեպսկ․ Կճոյանի ապօրինի գույքի բռնագանձման հայցի քննությունը
Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ
Ինչ ասես՝ հասնում է նրան ասելու. Գալստանյանը արձագանքում է ոստիկանապետին
23:00
Ֆրանսիայի և Ուկրաինայի ռազմական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Կիևին ֆրանսիական զենք մատակարարելու հարցը
Միրզոյանը և Սիֆրեդին քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև բազմաշերտ գործընկերության հարցեր
Մոսկվան սրբազանյան շարժմանը չի՞ վստահում
Վրաստանի իշխող էլիտան այս օրենքով ձգտում է մաքսիմալ իշխանության. ընդդիմությունը միավորվում է
Մուրա՛դ Փափազյան, էդքան լավն է Ռուսաստանը, ինչո՞ւ ես Ֆրանսիայում, վերցրու տնեցիքին, գնացեք Սիկտիվկար
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է Գազայի հատվածի կենտրոնում 800 մ երկարությամբ թունելի ոչնչացման մասին
Արցախցիների վերադարձի ճանապարհը Հաագայով է, այլ ոչ՝ Ոսկեպարով
Արագ տեմպերով անցկացվում է Ալավերդի-Մադան-Շամլուղ գրունտային ճանապարհը` 7 բնակավայրի հետ կապը վերականգնելու նպատակով
21:30
ՄԱԿ-ը Իսրայելին կոչ է արել պատասխանատվության ենթարկել Գազայում ճամբարին հասցված ավիահարվածների մեղավորներին
Մենք կանենք ամեն ինչ, որ Հայաստանը դառնա Եվրոպայի լիիրավ անդամ. Նատալի Լուազո
21:20
ԵՄ արտգործնախարարները Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի հետևանքները կքննարկեն հունիսին
21:10
Իռլանդիայում կփակվեն Ուկրաինայից փախստականների տեղավորման որոշ կենտրոններ
Հայաստանի ակնկալիքները ԱՄՆ հայկական լոբբիից
Փարիզը գիտե, որտեղից է փչում Բաքվի քամին

«Քոչարյանին այդ ամենը ասել եմ իր առջև նստած, երբ նախագահ էր»

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը

-Նախօրեին Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ընդդիմությունը համազգային դիմադրության շարժում սկսելու մասին է հայտարարել, այդ թվում Արցախում և Սփյուռքում: Ինչպե՞ս եք գնահատում նման կոչերը, երբ նաև Սփյուռքին են փորձում ներքաշել ներհայաստանյան զարգացումների մեջ:

-Ես այսպիսի լուրջ ազգային հարցերին  չեմ մոտենում զգացական ձևով: Ես ավելի շատ ուզում եմ սառնասիրտ մոտենալ՝ առանց զգացմունքների: Երբ խոսում են Հայաստանի, Արցախի կամ Սփյուռքի տեսակետների մասին, այդ երեք տեղերում էլ կան ամեն տեսակի մարդիկ, որոնք տարբեր բաներ են մտածում: Կան մարդիկ, որ հավանում են Քոչարյանին, կան մարդիկ, որ ատում են նրան, կան մարդիկ, որ հավանում են Փաշինյանին և կան մարդիկ, որ ատում են նրան:

-Այսինքն՝ Սփյուռքը միատարր չէ։

 –Որևէ մեկը չի կարող ասել, որ ամբողջ Սփյուռքն այսպես է մտածում, կամ այնպես է մտածում: Եվ քանի որ ընդհանուր հարցախույզ չկա՝  իմանալու համար, թե Սփյուռքում որ հատվածն է ավելի մեծ, այդպիսի բան չենք կարող իմանալ: Նորմալ ժողովրդավարական երկրներում ամեն մարդ իրավունք ունի իր կարծիքը հայտնելու թե իր հարցազրույցներով, հայտարարություններով, թե քայլերթերով ու ցույցերով: Այնպես որ, շատ նորմալ է, որ այդ եղանակներով մարդիկ իրենց կարծիքն են հայտնում: Մանավանդ, որ Հայաստանում էլ արդեն վաղուց մարդիկ հանգիստ քայլերթեր են անում, ցույցեր են անում և արտահայտում են իրենց կարծիքը այս կամ այն անձի կողմ կամ դեմ: Ես որևէ խնդիր չեմ տեսնում, որ որևէ մեկը կոչ է անում Սփյուռքի կամ Հայաստանի բնակիչներին՝ սա անենք, նա անենք, էս մեկին տապալենք, էն մյուսին աջակցենք: Դա ամեն մարդու իրավունքն է: Միակ բանը, որին ես դեմ եմ, դա այն է, որ որևէ մեկը ծայրահեղ քայլերի չդիմի, արյունահեղություն չլինի: Դա ինձ համար շատ ծանր հրված կլինի հայությանը: Մի բան է, որ մենք հազարավոր զինվորներ կորցրինք մեր թշնամիների պատճառով, ուրիշ բան է, որ հիմա ելնենք ու իրար հարվածենք, վնասենք կամ նույնիսկ սպանենք: Մենք մի բուռ ժողովուրդ ենք, այդ շռայլությունը մեզ չենք կարող թույլ տալ, ասելով՝ ոչինչ, մի քանի հոգի էլ  պակաս կլինի: Արդեն իսկ քիչ ենք, և պետք է ամեն մի հայի կյանքի վրա գուրգուրալ: Ես դեմ չեմ, որ ցույցեր լինեն, երթեր լինեն, գաղափարների բախումներ լինեն, ժամանակի ընթացքում կերևա, թե ժողովուրդը ավելի շատ ում է հարում: Ի վերջո, իշխանությունը մի հատ է, իսկ ընդդիմությունը բազմազան է, կան տարբեր ուժեր, խմբեր, որոնք միահամուռ չեն: Ուրեմն թող ամեն մեկն իր կարծիքը հայտնի, բողոքի, ցույցեր անի, հոդվածներ գրի, և թող ժողովուրդը որոշի, թե ում կտա իր քվեն: Այդ թվեն էլ մնայուն մի բան չէ, անընդհատ փոխվում է: Օրինակ, հունիսի 20-ին վարչապետի կուսակցությունն ստացավ 54 տոկոս քվե, իսկ ընդդիմությունը՝ 21 տոկոս: Վարչապետն անընդհատ ասում է, որ ինքը այս է անելու, այն է անելու, քանի որ ժողովուրդն իրեն ընտրել է: Շատ լավ, բայց հունիսի 20-ից ի վեր տեղի ունեցան տեղական ընտրություններ, որտեղ մի քանի քաղաքներում, այդ թվում Գյումրիում, ՔՊ-ն չշահեց: Սա օրինակ է, որ ժողովրդի կարծիքը նույնը չի մնում, փոխվում է ժամանակի ընթացքում: Առաջիկայում ևս կան ՏԻՄ ընտրություններ, կհետևենք, կտեսնենք արդյունքները: Եթե այդ ընտրությունների արդյունքներն էլ լինեն այնպիսին, ինչպիսին եղավ, ասենք, Գյումրիում, այդ ժամանակ հետևություններ կանենք, թե ժողովրդի քաղաքական նախասիրությունը դեպի ուր է գնում:

-Քոչարյանի անունն ասոցացվում է նաև բանակցային գործընթացից Արցախը դուրս հանելու գործընթացի հետ: Սփյուռքը նրա կոչին ինչ-որ ձևով ականջալուր կլինի՞:

-Ես 30 տարվա մեջ 59 անգամ եկել եմ Հայաստան, և քանի որ կարևոր պաշտոն ունեի, պատասխանատու էի 242 մլն դոլար «Լինսի» ծրագրերի համար, այդ առիթներով հարյուրավոր ժամեր եմ անցկացրել ՀՀ բոլոր նախագահների հետ: Զրուցել եմ ամեն ինչի մասին, ունեցել եմ ամենաթեժ վեճերն իրենց հետ, որն ընդհանրապես Հայաստան այցելուները նման թեժ վեճեր չեն ունենում իշխանությունների հետ: Ես շատ ծանր խոսքեր եմ ասել թե Սերժ Սարգսյանին, թե  Քոչարյանին, թե Լևոն Տեր-Պետրոսյանին: Երկու տարի առաջ, երբ Հայաստանում էի, առիթ ունեցա հանդիպելու պարոն Փաշինյանի հետ, իրեն էլ մի քիչ ավելի քաղաքավարի ձևով որոշ նշումներ արեցի, թե ինչ սխալ բաներ են տեղի ունենում: Ես միշտ էլ իմ անաչառ կարծիքը հայտնել եմ բոլորին: Ինձ համար ոչ մի կարևորություն չունի, թե երկրի ղեկավարը որ կողմից է: Ղեկավարները գնալու են, ժողովուրդը մնայուն է:

Ինչ վերաբերում է Քոչարյանին, հիմա չէ, որ ես ասում են՝ Քոչարյանը սա է, նա է: Այդ բոլոր բաները ես ասել եմ այն ժամանակ, երբ նա նախագահ էր՝ իր առջև նստած: Ես ուղիղ իր դիմաց նստել ու ամեն ինչ ասել եմ ու շատ խիստ ձևով եմ ասել: Որոշ բաներից ինքը նեղացել է, որոշ բաներից չի նեղացել: Այնպես, որ հիմա չեմ ասում, երբ մարդն արդեն պաշտոն չունի:

Նույնը անում եմ Նիկոլ Փաշինյանի դեպքում, երբ նա մի լավ բան է անում, որը օգուտ է մեր ժողովրդին, գովասանքով եմ արտահայտվում, իսկ եթե ասում է բաներ, որոնք կարծում եմ հայրենիքի համար լավ չեն, ես քննադատում եմ, ես միշտ նույն ուղղությամբ եմ մտածում՝ որն է մեր ժողովրդի գերագույն շահը։

Միակ բանը, որ կհուսանք, այն է, որ մարդիկ, որոնք ղեկավար դիրքերի վրա են, ավելի շատ դրական կողմեր ունենան, քան ժխտական կողմեր ունեն։ Մնացածը թող վիճեն, կռվեն, քննադատեն միմյանց, հետո կտեսնենք թե ով կմնա ջրի երես։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում