Wednesday, 17 06 2026
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար
Կողես բնակավայրի 1,3 հա մակերեսով հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Բելառուսական մանկական ֆուտբոլային թիմը Բրյանսկում հայտնվել է ԱԹՍ-ների հարվածի տակ. կա 1 զոհ, 6 վիրավոր
Ընկերության կողմից հողը փչացնելու հետևանքով պետությանը պատճառվել է 104 մլն դրամի վնաս. նախաքննությունն ավարտվել է
19:50
Ֆրանսիան ֆանտաստիկ աշխատանք է կատարել. Թրամփ
Արադարադատության նախարարը կգործուղվի ՌԴ
19:30
ՆԱՏՕ-ն պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Ռուսաստանի հետ երկխոսությանն ուղղված ԵՄ ջանքերին
Երևան-Մեղրի ավտոճանապարհին ՃՏՊ․ կա զոհ
19:10
Վերջնական կետին դեռ չենք հասել. Փեզեշքիան
19:06
Arca մագնիսական ժապավենով քարտերն այլևս չեն սպասարկվելու
19:03
Ուղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողները
Իրանական պատերազմը ցույց տվեց, թե որքան խոցելի և անպաշտպան է Ադրբեջանը
Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան միշտ կարողացել են փոխընդունելի լուծումներ գտնել
Մաֆիան ամորձատվում է. Քոչարյանը պետք է դատվի պետական դավաճանության համար
18:30
Իրանի հետ համաձայնագիրը կարող է ռմբակոծություններով փոխարինվել. Թրամփ
Ռուսաստանի հայտարարությունը տնտեսական սահմանափակումների հիմքերի վերաբերյալ՝ հետքայլ էր
Ռոբերտ Քոչարյանը զրկվել է անձեռնմխելիությունից
Մենք ենք, մեր լեռները
17:50
Ռուսաստան-ԱՍԵԱՆ գագաթնաժողովը շատ կարևոր է համագործակցության զարգացման համար. գլխավոր քարտուղար
Ընտրակաշառք է բաժանվել արտաքին ուժերի օգնությամբ, որոնք շահագրգռված են, որ տարածաշրջանը պայթի
17:40
Հայաստանի թենիսի կանանց հավաքականը «Բիլի Ջին Քինգի» մրցաշարի մեկնարկում հաղթել է Ադրբեջանին
Եկեղեցի են սարքում հայաթում, վրան դնում իրենց քեռու կնոջ անումը ու դեռ մե՞զ են մեղադրում․ Փաշինյան
Հաքան Ֆիդանը Եգիպտոսի և Պակիստանի արտգործնախարարների հետ քննարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հեռանկարները
Ձայները կեղծվե՞լ են, իսկ դուք տանը վեր ընկած քյաբաբ եք ուտո՞ւմ․ բա դուրս եկե՛ք հրապարակներ․ վարչապետ
Մեկնարկում է պետական հանրակրթական դպրոցներ գործուղվող տնօրենի հավակնորդների հայտերի ընդունումը․ ԿԳՄՍՆ
Գնալու եմ քրեաօլիգարխիան ջարդուփշուր անելու․ համաձայն չեք, հեղափոխություն արե՛ք․ վարչապետ
17:10
ԱՄՆ ռազմաօդային ուժերը հերթական նավին են հարվածել Խաղաղ օվկիանոսում. կա 1 զոհ

Բանակը պիտի համապատասխաներ այն մարտահրավերներին, որոնք առկա են ՀՀ-ի շուրջ. վարչապետը՝ պատերազմի սխալների մասին

Արդեն հայտարարվել է, որ պատերազմի դրվագներով հազարին մոտ քրեական գործ կա հարուցված։

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մանրամասնելով, որ այս պահին շուրջ 40 մեղադրվող անձ կա.

«Կան նաև կալանավորված անձինք։ Ընդ որում, բանակի հետ կապված խնդիրներով կալանավորված անձանց թիվը մոտենում է տասնյակին։ Կարծում եմ՝ նաև գործեր կլինեն, որոնք կգնան դատարան»։

Վարչապետն ընդգծեց՝ մյուս կողմից էլ առանձին վերցված դրվագները պիտի դիտարկվեն, պիտի նաև իրավական գնահատականի արժանանան, բայց ըստ էության, պետք է հասկանալ, որ դա այսբերգի երևացող կողմն է։

«Օրինակ, բանակաշինության ոլորտում մենք ֆունդամենտալ խնդիրներ ենք ունեցել։ Ընդ որում, այդ ֆունդամենտալ խնդիրները բոլորինս են։ Բանակը, երկար տարիներ, ըստ էության, եղել է անձեռնմխելի։ Ճիշտ է՝ ահազանգներ են եղել բանակում տեղի ունեցող թերությունների, չարաշահումների մասին, բայց, սովորաբար այդ ահազանգերի հեղինակները համարվել են, այսպես ասած, ոչ կառուցողական, ապազգային և այլն… Սա այն է, ինչ տեղի ունեցավ այսբերգի երևացող կողմում։ Բայց երկար տարիներ ինչպե՞ս է տեղի ունեցել բանակի զարգացումը, ինչպե՞ս է ձևավորվել բանակի բյուջեն, ինչպե՞ս է ծախսվել բանակի բյուջեն. Սրանք հարցեր են, որոնք շատ կարևոր են, որոնք, ի վերջո, կանխորոշել են գործողությունները ռազմական թատերաբեմում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հարցին, թե ի՞նչ սխալներ են եղել ռազմական առումով։

Վարչապետն օրինակ բերեց. երբ Անվտանգության խորհրդին զեկուցվում է, որ բանակն ի վիճակի է ոչ մի քայլ հետ տրամաբանությամբ պահել առաջնագիծը, բայց գործնականում դա տեղի չի ունենում։

«Սրանք հարցերն են, որոնք պետք է շատ լրջորեն ուսումնասիրվեն, բայց համակարգային առումով մենք պետք է խոստովանենք և ասենք, որ, ըստ էության, ձախողել ենք բանակաշինության գործն այն առումով, որ բանակը պիտի համապատասխաներ այն մարտահրավերներին, որոնք առկա են Հայաստանի Հանրապետության շուրջ։ Երբ տեսնում ենք, թե պաշտպանական ծախսերի ինչ բյուջետային զարգացումներ են եղել Հայաստանում և Ադրբեջանում… Այս ամեն ի վերջո արտահայտվել է կոնկրետ տեղամասերում, կոնկրետ բնագծերում, կոնկրետ երևույթներով և դրսևորումներով»,- նկատեց նա։

Նիկոլ Փաշինյանն, իր խոսքով, նշեց ևս մեկ կարևոր նրբություն՝ պահեստազորի հետ կատարվող աշխատանքը։ Վարչապետի դիտարկմամբ՝ Հայաստանում, ըստ էության, երկար տարիներ պատշաճ ձևով և մակարդակով պահեստազորի զորահավաքներ չեն իրականացվել։ Ինչո՞ւ՝ անհասկանալի է.

«2019 թվականին մենք իրականացրեցինք Հայաստանի պատմության մեջ ամենածավալուն զորահավաքը, և հիմա էլ մոբոլիզացիոն ռեսուրսի աշխատանքի տրամաբանությունը շարունակում ենք»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում