Tuesday, 14 05 2024
18:14
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Երևանը դիմել է ՌԴ սահմանապահների ժամանակավոր խմբերը դուրս բերելու խնդրանքով». Բորտնիկով
Շուրջ 450 000 պաղեստինցի լքել է Ռաֆահը Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով
«Հավատում ենք, որ Հայաստանը կաջակցի նախագծին». Թուրքիայի տրանսպորտի նախարար
18:08
ԱՄՆ սենատոր Մենենդեսի կոռուպցիոն գործը կշարունակվի
Հայ-ադրբեջանական նոր «գծի» անփոփոխ «ժամադրավայրը»՝ Ժնեւ
Կոբախիձե-Օ՛Բրայեն հանդիպումը տևել է 2 ժամ
Վրաստանի ԱԺ նախագահն ու կառավարությունը հրաժարվել են հանդիպել ԵՄ պատվիրակությանը
Իսրայելական տանկերը մտել են Ռաֆահի արևելյան թաղամասեր
17:20
Շոլցը հայտարարել է Գերմանիայի կանցլերի պաշտոնում մնալու իր ցանկության մասին
17:10
ԵՄ-ն ռուսական նրբատախտակի նկատմամբ գործող մաքսատուրքերը տարածել է Ղազախստանի և Թուրքիայի արտադրանքի վրա
ԿԲ նախագահը հանդիպել է ՎԶԵԲ և ԱԶԲ ներկայացուցիչների հետ հանդիպումներ է ունեցել
16:50
Ֆրանսիայում մեկնարկում է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնը
Բայրամովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանելու իմաստ չկա
Ռուսաստանը «կազմակերպում է» ԱՊՀ-ն
«Անկասկած, հաշվի ենք առնում նաև հակառակ կողմի կարծիքը». Բայրամովը բանակցությունների մասին
Գալստանյանի մտավոր կարողությունները բավարար չեն շարժում առաջնորդելու համար
Վրաստանի խորհրդարանը ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Մարդկանց հետ Գալստանյանի մուննաթով խոսելը ուղևորների մոտ դժգոհություն առաջացրեց
Մենք պարտավոր չենք ամեն ինչ ասել՝ այլ առ քայլ իրականացնում ենք. Գալստանյանը Ժուռնալիստների տանն է
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ
Վրաստանի խորհրդարանում վեճերը վերաճել են ծեծկռտուքի
Այս շարժումը Նիկոլ Փաշինյանի անձնական պարտությունն է
Ժնևում նախատեսվում է Հայաստանի ԱԺ նախագահի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումը
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը բացառապես ՀՀ քաղաքացի է. ՊՆ-ն անդրադարձել է սոցցանցերում տարածված տեղեկություններին
«Ռուսական օրենքի» ընդունումը ծանր հետևանքներ է առաջացնելու․ Վրաստանը՝ ճակատագրական որոշման շեմին
Ցուցացար ուսանողները սպառնական զանգեր են ստանում անծանոթ համարներից, այդ թվում նաև՝ ադրբեջանական
«Նախորդ 6 ամսում մեծ աշխատանք է տարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ». Բայրամով
Պատրուշևը նշանակվել է Պուտինի օգնական. նոր նշանակումներ նախագահի աշխատակազմում
Ինչ կառաջարկի Երեւանը Թեհրանին ու Դելիին

Միջազգային փորձագետները փաստել են՝ Ամուլսարի հանքի շահագործման  ռիսկերը  կառավարման ենթակա չեն. աղետալի հետևանքներ կարող է առաջացնել

Օրերս Ազգային ժողովում 2022 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ներկայացնելով ներդրումային ծրագրերի քանակը, ասաց, որ դրանք  այս տարի նախորդ տարվա համեմատ աճել են և կազմում են ՀՆԱ-ի մոտ 15 տոկոսը, և  առաջիկա 5 տարվա մեջ նպատակ ունեն ավելացնել ներդրումների չափաբաժինը մեր ՀՆԱ-ում մինչև  25 տոկոս, իսկ օտարերկրյա ուղղակի նեդրումների չափաբաժինը հասցնել ՀՆԱ-ի մինչև 6 տոկոսին,ինչի համար պետք  է վերացնեն բազմաթիվ խոչընդոտներ։ Այնուհետև բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նախարարն անդրադարձավ Ամուլսարի շահագործման հարցին՝նշելով․ «Մենք հիմա սպասում ենք քրեական գործի հանգուցալուծմանը, որպեսզի տեսնենք, թե ինչ արդյունքներ են ի հայտ գալիս։ Եթե նույնիսկ բոլոր հարցերը լուծենք, հանքը լավագույն դեպքում կսկսի աշխատել 12 ամիս հետո։ Դրանից կախված են լինելու Ամուլսարի վերաբերյալ հետագա քննարկումները»։

«Առաջին լրատվականը» կապ հաստատեց իրավաբան-բնապահպան, Ամուլսարի ծրագրի  իրավական խնդիրներով  զբաղվող,դրա դեմ պայքարող Նազելի Վարդանյանի հետ՝ իմանալու՝ինչ կարծիք ունի նախարարի այս հայտարարության վերաբերյալ։

«Այս խոսքերը  նշանակում են, որ Կառավարությունում սպասում են իրենց պահանջներին համապատասխանող նոր գնորդ գտնվի Ամուլսարի ծրագրի իրականացման համար, որովհետև, ինչպես հայտնի է, Լիդիանը դուրս է գալիս»,- հայտարարության վերաբերյալ կարծիք հայտնեց Նազելի Վարդանյանը, ապա շարունակելով հավաստիացրեց, որ  անհնար է դա՝ առանց վտանգների, առանց նոր փորձաքննություն նշանակելու, առանց մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա ազդեցության  գործոնները հաշվի առնելու և ամենակարևորը՝  ջերմուկցիների ու շրջակա համայնքների բնակիչների կենսական շահերն ու դիրքորոշումը, որը պաշտպանելու ենք մինչև վերջ՝ մինչև հանքի շահագործման ծրագրի չեղարկումը։  Տիկին Վարդանյանն ասաց, որ ծրագրի անհնարինության և վտանգավորության մասին բազմիցս  փաստել են ամենահեղինակավոր կազմակերպությունները և մասնագետները։ Միջազգային փորձագետները  փաստել են, որ հանքի շահագործման  ռիսկերը  կառավարման ենթակա չեն։ Մի քանի կոնվեցիաներ, այդ թվում՝ Բեռնի կոնվեցիայի քարտուղարությունը, որին միացած է նաև Հայաստանը, նշել է, որ չպետք է թույլ տալ հանքի շահագործումը, դրանք զմրուխտյա (Էմերանտ), հատուկ  պահպանության տարածքներ են և պաշտպանվում  են միջազգային օրենքներով, ստանդարտերով։ Հայտնի «Էլարդը», որի հետազոտության համար պետությունը մեր հարկերի հաշվին  կլորիկ գումար  էր տրամադրել, իր զեկույցում նշել էր, որ  եթե ջրային ավազանը աղտոտվի, 50 տարի չի վերականգնվի, որ կա թթվային դրենաժի անհաղթահարելի խնդիր, որ անպայման պետք  է անցկացվի նոր փորձաքննություն, որ շատ թերի, կասկածելի և կեղծ տվյալներ է ներկայացվել, կարևոր ուսումնասիրություններ չեն արվել։ «Հիմա այս պարագայում ինչ հիմնավորումներով են պաշտոնյաները փորձում հավաստիացնել են, որ կկարողանան կառավարել։  Ոչ մի ապացուցելի հիմնավորում չունեն, բացի իրենց անհեթեթ համոզմունքից, որ այն կնպաստի  ՀՆԱ-ի աճին։ Դրա համար, թող գնան  վիճակագրական տվյալները նայեն, տեսնեն,որ համախառն ներքին արդյունքներում մետաղահանքային ՀՆԱ-ն կազմում է ընդամենը  2․ 8 տոկոս, իսկ գյուղատնտեսությունն ու տուրիզմը  համապատասխանաբար 40 և 15 տոկոս։ Այսինքն՝ ցանկանում են այդ 2.8 տոկոսի համար խաթարել կենսական  կարևորություն ունեցող տնտեսության ճյուղերի զարգացումը միջավայրի աղտոտվածության պատճառով»,-շեշտեց Նազելի Վարդանյանը։

Նրա խոսքով՝ պատասխանատու մարմինները  ո´չ լսում են մասնագետներին, ոչ էլ ուզում են  ուսումնասիրություն անել։ Անգամ հիմական ազդակիր հանդիսացող Ջերմուկ համայնքում  հանրային լսումներ չեն անցկացրել, չեն անցկացրել նաև ծրագրին առնչվող այլ համայնքներում, ինչի պատճառով  ջերմուկցիները  300 ստորագրությամբ հանրագիր են  ներկայացրել, որ չեն թույլ տալու հանքի շահագործումը։ «Ջերմուկցին էլ, մենք էլ չենք թողնելու շահագործեն, որովհետև դրանով  ջերմուկցիներին դրդում են լքել իրենց բնակավայրերը։  Բանն այն է, որ չեն հասկանում՝ Ջերմուկը կկորցնի իր առողջարանային և տուրիստական նշանակությունը, իսկ տեղի բնակիչները հիմնականում եկամուտ են ստանում տուրիզմի  ոլորտից»,-ասաց իրավաբանը, ապա  շարունակեց՝ ասելով, որ մի̉թե ակնհայտ չէ, որ հանքի շահագործման պարագայում տուրիստները կդադարեն հաճախել։

«Ո̉վ կցանկանա առողջանալ, կազդուրվել մի առողջարանում, որտեղ ոսկու հանք է շահագոծվում, մանավանդ որ Ջերմուկի գները ցածր չեն։ Ուղղակի  կգնան՝ ավելի մատչելի վայրերում հանգստանալու։ Մինչդեռ, ըստ նրա,  Ջերմուկի հանքային ջուրն իսկապես աշխարհում հազվագյուտներից է իր յուրահատկություններով։ «Աշխարհում նման բաղադրության ջուր երկու տեղ կա՝ մեկը Չեխիայում,մյուսը՝ Հայաստանում, իսկ ոսկի ամեն տեղ կա։ Այս քայլերով մենք հասնելու ենք նրան, որ  ոչնչացնելու ենք  Ջերմուկի հիմնական պոտենցիան՝ այն դարձնելով  անշուք, լքվող  բնակավայր։ Որպես իր ասածի վառ ապացուց՝ նա վկայակոչեց  Դաստակերտ ավանը, որտեղ  ոսկու հանքավայրի պոչամբարներ են գործել  երկար ժամանակ, որը ներկայումս թշվառ, հետամնաց, տարրական հարմարություններից զուրկ բնակավայր է դարձել բնության աղտոտվածության պատճառով։ Մինչդեռ խորհրդային ժամանակներում ինչքան  զարգացած արտադրական ավան է եղել։

Ըստ Վարդանյանի՝ այս քայլերով Ջերմուկն  էլ են այդպիսի դժգույն քաղաք դարձնելու։ Մեզ հետ զրույցում նա նաև հավաստիացրեց, որ եթե ուզում ենք ոսկի արդյունահանենք, Հայաստանի բոլոր  պոչամբարներից հնարավոր է ոսկի պեղել և ավելի մեծ քանակով, քան   Ջերմուկի Ամուլսարից, որտեղ  մի տոննայի մեջ ընդամենը 0․7 գրամ ոսկի են գտել, որը, ինչպես հայտնի է, արդյունաբերական ոսկի չի համարվում, չի կարող արդյունավետ լինել, որովհետև  աշխարհում ոչ մի տեղ 1 գրամից ցածր ոսկու պարունակությանը արդյունաբերական տեսակետից  շահավետ չի համարվում։ Մինչդեռ, ըստ մեր զրուցակցի, գյուղատնտեսության և տուրիզմի առումով աղետալի հետևանքներ կարող է առաջացնել։

«Որպեսզի ոսկի կորզեն, ստիպված մեծաքանակ ցիանիդ են  օգտագործելու։ Արփա գետը աղտոտվելու է վնասակար նյութերից, ինչը իր հերթին նշանակում է, որ մեծ վտանգ է հասցվելու Արփայի ջրով  ոռոգվող գյուղատնտեսական մթերքներին՝ հատկապես  Արենիի խաղողին։ Իսկ մենք գիտենք, որ Արենիում  բարձրորակ գինի է պատրաստվում այդ խաղողից և արտահանվում»,- նշեց Վարդանանը և ավելացրեց, որ դրա հետևանքով գինեգործությունը հայտնվելու  է մեծ վտանգի տակ, կարող է նույնիսկ  զրկվել  միջազգային լիցենզիայից և շուկաներից։ Նա համոզված է, որ արդյունքում  ոչ մի կերպ չի հաշվարկվել  տնտեսական  վնասների ու  օգուտների հետ հակակշիռը։ «Ակնհայտ է՝ չենք ստանալու համարժեք օգուտ իրենց տված եկամտահարկով կամ բացած աշխատատեղերով,  ինչպես որ չստացանք «Թուխ Մանուկի» ոսկի հանքավայրից, որը հիմա սնանկ  է ճանաչվել 10 տարի մեր հաշվին գերշահույթ ստանալուց, հարկերը չվճարելուց, աշխատողների աշխատավարձերը չտալուց հետո։ Նույն ճակատագրին արժանացավ Թեղուտը, որը միայն 4 տարի աշխատեց։ Այդ նույն ճակատագրին էլ կարժանանա Ամուլսարը, եթե շահագործվի, ինչը մենք թույլ չենք տալու»,- եզրափակեց  Նազելի Վարդանյանը։

 

 

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում