Sunday, 28 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Փորձագետի կարծիքով՝ սահմանազատման ու սահմանագծման գործում նոր վտանգներից խուսափելու համար պետք է լինեն «կարմիր գծեր»

Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացը պետք է սկսվի այնպիսի սկզբունքների հիման վրա, պետք է սահմանվեն այնպիսի «կարմիր գծեր», որ նոր վտանգներ չստեղծվեն Հայաստանի ու Արցախի համար: Երևանում նոյեմբերի 6-ին կայացած «Միջա՞նցք, թե՞ ճանապարհ, ո՞րը պետք է լինի Հայաստանի դիրքորոշումը» թեմայով փորձագիտական քննարկման ժամանակ, այս մասին ասաց Միջազգային հարաբերությունների, հանրային կառավարման եւ անվտանգության փորձագետ Սոսի Թաթիկյանը:

«Մենք պետք է հետևենք զարգացումներին ու «անջատում՝ հանուն փրկության» սկզբունքն առաջ տանենք՝ ապացուցելով, որ Ադրբեջանի կազմում Արցախի գոյությունը էթնիկ բնաջնջման մեծ վտանգ է պարունակում: Մենք պետք է Արցախի համար կարողանանք հասնել այնպիսի իրավիճակի, որ ժամանակի հետ Ադրբեջանը կորցնի Արցախի հանդեպ իրավական ու քաղաքական իրավունք»,- ասաց փորձագետը:

Անդրադառնալով, Ադրբեջանի, այսպես կոչված, «զանգեզուրյան միջանցքի» մասին հայտարարություններին՝ Սոսի Թաթիկյանը նշեց, որ ճանապարհների ապաշրջափակումը բացառում է միջանցքի գաղափարը, այլ ոչ թե դրա մի աստիճան է:

«Ժամանակակից աշխարհում ճանապարհների ապաշրջափակումը դիտվում է դրական, իսկ մեր տարածաշրջանի իրավիճակը, որը ձգվում է տասնամյակներ շարունակ, հակաբնական է ընկալվում: Եվ մենք պետք է կարողանանք դա կապիտալիզացնել մեր ռազմավարական հաղորդակցության համար: Մենք պետք է շեշտենք, որ միջանցքի անհրաժեշտություն ընդհանրապես չկա՝ այդ հարցը դուրս մղելով օրակարգից: Մենք պետք է ընդգծենք, որ միջանցքը միայն Ադրբեջանի համար անհրաժեշտ է դարձել այն պատճառով, որ հենց ինքը տարիներ շարունակ շրջափակման մեջ է պահել ճանապարհները: Ու եթե տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակում տեղի ունենա, ապա միջանցքի անհրաժեշտություն չի զգացվի»,-ասաց Սոսի Թաթիկյանն՝ ընդգծելով, որ ապաշրջափակման պարագայում պետք է տեղում սահմանային անցակետեր, մաքսային ծառայություններ հիմնվեն:

«Կարծում եմ, որ երեկվա ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ այդ տարրերը զգացվում են: Այնտեղ կան հուսադրող տարրեր այն մասին, որ ՌԴ-ն նույնպես համոզվել է միջանցքի անհրաժեշտություն չլինելու հարցում, կա ճանապարհների ապաշրջափակման անհրաժեշտություն: Կարծում եմ, որ պետք է հասկանալ, թե ինչպես այդ ճանապարհներն օգտագործվեն, որ Հայաստանի համար չառաջացնեն նոր անվտանգային խնդիրներ»,-հավելեց փորձագետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում