Կոլումբիայի հարավ – արեւմուտքի Մալյամայի մունիցիպալիտետի շրջանում սողանքի հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 17-ի: Նոյեմբերի 4-ին այդ մասին հայտնել Է տեղի Աղետների ռիսկերի կառավարման ազգային կենտրոնը:
«Երկրի շերտերի շարժումը հանգեցրել Է 17 մարդու մահվան, ութը վիրավորվել Է, նրանցից յոթն արդեն դուրս Է գրվել հիվանդանոցներից: Անհայտ կորածների մասին ոչ մի կարգի հաղորդումներ չեն ստացվել,- ասված Է Twitter-ում գերատեսչության զետեղած տեղեկատվության մեջ:- Քանդվել Է երկու շենք, եւս երեքը փլվելու սպառնալիքի տակ Է»: Նոյեմբերի 3-ին հաղորդվել Էր 14 զոհվածների եւ առնվազն 20 անհայտ կորածների մասին:
Իշխանություններն ապահովում են օգնության առաքումը միջադեպի շրջան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:








































