Wednesday, 01 07 2026
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել

ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ է վերընտրվել սրտաբան Միքայել Ադամյանը

ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ է վերընտրվել Միքայել Ադամյանը:

Այս մասին տեղեկանում ենք ԵՊԲՀ-ի տարածած հաղորդագրությունից, որում ասվում է, որ ԵՊԲՀ-ում նոյեմբերի 4-ին անցկացվել է հոգաբարձուների խորհրդի նոր կազմի առաջին նիստը:

Բաց քվեարկության արդյունքում Հոգաբարձուների խորհրդի քարտուղար է ընտրվել դասախոս, սրտաբանության ամբիոնի ասպիրանտ Անի Ռափյանը:

Հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնը խորհրդի անդամները կրկին վստահել են «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն, ինվազիվ-սրտաբան Միքայել Ադամյանին, որը որպես ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ պաշտոնավարում է 2020 թվականի օգոստոսի 13-ից:

Միքայել Ադամյանը, շնորհակալություն հայտնելով խորհրդի նախկին անդամներին, ընդգծել է, որ պատիվ ունի կրկին ստանձնելու այս պատասխանատու պաշտոնը՝ նպաստելով բուհի բարձր անվան պահպանմանը և ժողովրդին պիտանի լինելուն:

«Նախորդ մեկ ու կես տարին՝ կորոնավիրուսային համավարակի և պատերազմի հետևանքով ծանր ընթացք ուներ, սակայն համատեղ ջանքերով բժշկական բուհն իր համալսարանական հիվանդանոցներով, «քովիդ» բաժանմունքներով ու բոլոր ստորաբաժանումներով կարողացավ հաղթահարել մարտահրավերները՝ ապահովելով նաև զարգացում և առաջընթաց:

Պատերազմի ընթացքում բժշկական համալսարանի գործընկերների հետ պատիվ ունեցա լինել Արցախում, և այն ընկերությունը, որը ձեռք է բերվում նման ակտիվ իրավիճակում, վստահ եմ՝ որևէ այլ համագործակցության հետ համեմատելի չէ: Բոլորս ապացուցեցինք, որ միասին ենք և պետք է աշխատենք մեր բուհը զարգացնելու և առողջապահության ապագայի համար»,- ընդգծել է Միքայել Ադամյանը՝ հավելելով, որ պետք է կրթել սերունդներ, որոնք միշտ պիտանի կլինեն հայրենիքին:

Խոսելով ԵՊԲՀ-ում օտարերկրացի ուսանողների ուսումնառության մասին՝ հոգաբարձուների խորհրդի վերընտրված նախագահը նշել է, որ համատեղ ջանքերի շնորհիվ ամեն ինչ արվել է՝ արտերկրից ժամանած սովորողների ուսման և կեցության բոլոր հարցերի լուծման, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում հատուկ չվերթներ կազմակերպելու ուղղությամբ:

Առկա դժվարությունները խոչընդոտ չհանդիսացան նոր բաժանմունքների և բժշկական ծառայությունների ձևավորման համար: Նրա գնահատմամբ՝ բուհը ծառացած խնդիրները հաղթահարել է պատվով, աշխատանքները կազմակերպվել են անխոչընդոտ: Միքայել Ադամյանը վստահություն է հայտնել, որ ուժերի համախմբումն առաջիկայում ևս նոր վերելքների ապահովման հնարավորություն կտա:

Հոգաբարձուների խորհրդի նիստի ավարտից հետո ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, ընդունելով նիստի անդամներին դիմելու առաջարկը, նշել է, որ վերջին տարիներին, չնայած ծագած դժվարություններին, ԵՊԲՀ-ին հաջողվել է շուրջ 25 տոկոսով ավելացնել օտարերկրացի սովորողների թիվն ու այն երկրների աշխարհագրությունը, որտեղից ժամանում են ապագա բժիշկները:

«Դա վկայում է, որ բուհը ճանաչվել և գնահատվել է ոչ միայն Հայաստանում, այլև կոշտ մրցակցության պայմաններում՝ արտերկրում՝ աշխարհի շուրջ 33 երկրում»,- ընդգծել է Արմեն Մուրադյանը՝ հավելելով, որ բուհը բացել է 690 աշխատատեղ իր կողմից հիմնադրված հաստատություններում: Երկրի առջև ծառացած ամենադժվար իրավիճակներում բուհը կարողացել է ինքնակազմակերպվել, ձևավորել ամուր թիկունք, պայքար մղել «Քովիդ-19»-ի դեմ՝ միևնույն ժամանակ ծավալելով բժշկական գործունեություն և իրականացնելով լուսավորչական աշխատանք:

Համավարակը շարունակում է բուհի համար լինել օրհասական խնդիր, որի դեմ սպիտակ բանակի պայքարը շարունակվում է:

Արմեն Մուրադյանն ընդգծել է, որ զուգահեռ իրականացվել են ուսումնական տասնյակ ծրագրեր, բարերարների աջակցությամբ արդիականացվել են լսարաններ՝ անվանակոչվելով անվանի բժիշկ-գիտնականների անուններով, ձևավորվել են նոր ամբիոններ՝ պահպանելով բուհի առաջատար և կարևոր տեղը: Իրականացվող աշխատանքներից անմասն չի մնացել նաև գիտությունը, որի զարգացմանն ուղղված աշխատանքները դարձել են հաշվառելի:

Ամփոփելով՝ նա խոսել է նաև ԵՊԲՀ-ի և Հոգաբարձուների խորհրդի անդամ Հայկուհի Մինասյանի հետ կարևորագույն համագործակցության շնորհիվ զինվորական հաշմանդամություն ունեցող 5000 անձի վերականգնողական ժամանակակից բուժում և սոցիալական ինտեգրման ծրագրեր իրականացնելու մասին:

«5000 թիվը պարտավորեցնում է ճանաչել մի համալսարան, որն իր առօրյա աշխատանքներից զատ, միջազգային ճանաչումից բացի, ձեռնամուխ եղավ թե՛ լուսավորչական և թե՛ բուժական աշխատանքի»,- ավելացրել է բժշկական բուհի ռեկտորը:

Բուհի ղեկավարն առանձնակի շնորհակալություն է հայտնել նախորդ հինգ տարիներին աշխատանք ծավալած Հոգաբարձուների խորհրդի բոլոր 4 կազմերին, որոնց հետ առավելագույնն անելու ձգտմամբ կյանքի են կոչվել կարևոր ծրագրեր ու նախաձեռնություններ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում