Ամբողջությամբ պատվաստված քաղաքացիները, ի տարբերություն չպատվաստվածների 11.3 անգամ ավելի քիչ են մահանում կովիդից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը:
«ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման կենտրոնը (CDC) հրապարակել է կովիդի դեմ պատվաստված քաղաքացիների հիվանդացության և մահացության տվյալները տարբեր տարիքային խմբերի համար:
Ըստ այդ տվյալների ամբողջությամբ պատվաստված քաղաքացիները, ի տարբերություն չպատվաստվածների`
1. 6.1 անգամ ավելի քիչ են վարակվում կովիդով,
2. 11.3 անգամ ավելի քիչ են մահանում կովիդից»,- գրել է նա: