Wednesday, 01 05 2024
Կիրանցում կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումը. մյուս կետերում լուծումներ կփնտրենք. Փաշինյան
Ֆորպոստ լինել-չլինելու ընտրության բանաձևից դուրս գալն է մեր խնդիրը. Նիկոլ Փաշինյան
Զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դրել. սա ֆորպոստի տրամաբանությունն է. Փաշինյան
Այո, մենք փոխվում ենք. չփոխվել նշանակում է երկիրը տանել ստույգ կործանման. Նիկոլ Փաշինյան
Ես ամենևին չեմ մոռացել 2020-ի պատերազմից հետո հնչած մեղադրանքները. այս գործընթացը դրանց արձագանքն է
Առանց Ալմաթիի հռչակագրի՝ խաղաղության պայմանագիր դժվար է պատկերացնել. Փաշինյան
Վրաստանում «ռուսական օրենքը» ուժի մեջ է մտնում՝ չնայած խիստ դիմադրությանը
Հիմա մենք սահմանազատման պրակտիկա ենք ձևակերպում, որը ներկայացնելու ենք խորհրդարանի հաստատմանը
Բաքուն նոր պայման է դրել. խաղաղություն՝ առանց միջնորդների
Մեր դիրքերի լեգիտիմությունն է երաշխիքը, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. Փաշինյան
Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան
«Լեքսուս»-ը շրջվել է․ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ հիվանդանոցում է
23:00
ՌԴ դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում են ընկերություններ Թուրքիայից և Ադրբեջանից
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները

Առաջին բարի կամքը պետք է դրսևորի Ադրբեջանը՝ վերադարձնելով գերիներին

Ներկայումս Հարավային Կովկասում հարաբերությունների կարգավորման և խաղաղության հաստատման համար պայմանները բարենպաստ են ավելի, քան երբևէ, այսօր Ֆիզուլիում հայտարարել է Թուրքիայի նախագահը: Ընդ որում, հայ-թուրքական հարաբերությունների կագավորումը Ռեջեփ Էրդողանը շաղկապել է Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա խնդիրների հետ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«Անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել, որոնք կհամապատասխանեն տարածաշրջանում ստեղծված նոր իրադրությանը: Մենք կողմ ենք կայուն խաղաղությանն ու բազմակողմ հարաբերությունների կարգավորմանը, բայց դրա համար անհրաժեշտ է որոշել պետական սահմանները և փոխադարձաբար դրանք ճանաչել:Հենց դրա վրա էլ պետք է հիմնվեն լավ հարաբերությունները: Այդօրինակ հարցերում Հայաստանին քաղաքական կամք է պետք` Ադրբեջանի հետ խնդիրները լուծելու համար: Եվ եթե Հայաստանը անկեղծ կամք ցուցաբերի Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, ապա Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար ոչ մի խոչընդոտ չի մնա»,- ասել է Էրդողանն Ադրբեջանի նախագահի հետ այսօր Զանգելանում կազմակերպված համատեղ ասուլիսի ժամանակ:

Էրդողանը նշել է` այդ տարածքով անցնող ավտոմոբիլային ճանապարհներն ու երկաթգծերը տնտեսական ու առևտրային հարաբերություններ կստեղծեն ոչ միայն Ադրբեջանի ու Թուրքիայի, այլև տարածաշրջանի բոլոր երկրների համար:

«Կամրապնդվեն նաև տարածաշրջանի դիրքերը` որպես տարանցիկ լոգիստիկ կենտրոն: Ադրբեջանի բոլոր հարևանները, այդ թվում` Իրանը, Վրաստանը և Հայաստանն այդ զարգացումներից կշահեն», – հավելել է նա:

Թուրքագետ Հակոբ Չաքրյանի կարծիքով՝ որպեսզի Հայաստանը բարի կամք դրսևորի, հանդիպակաց քայլեր պետք է անի նաև Ադրբեջանը․ «Թող մեր գերիներին բերի հանձնի։ Խոսում են, որ նոյեմբերին Փաշինյանը պետք է գնա ինչ-որ բան ստորագրի, բայց նախքան գնալը մեր վարչապետը գոնե թող ասի՝ գերիներին ազատեք։ Ինչ ասում են, ուր կանչում են՝ վազում գնում է, այդպես չպետք է անել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Չաքրյանն ընդգծեց՝ Էրդողանը չի կարող բարի կամք դրսևորել, քանի որ 44 օրյա պատերազմի օրերին հայտարարել է, որ Թուրքիան այս պատերազմին մասնակցում է, որպեսզի 1915 թվականի երիտթուրքերի սկսած գործը հասցնի վերջնական ավարտին․ «Այդպիսի մեկի բարի կամքի հորդորներին ո՞նց կարելի է հավատալ, թող ինքը բարի կամք դրսևորի։ Եթե խոսքը հայ-թուրքական սահմանի բացման մասին է, ապա մենք այդ սահմանը երբեք Թուրքիայի առջև չենք փակել։ Թուրքերն են 1993 թվականի մարտին փակել։ Չպետք է դրան առհասարակ արձագանքենք։ Կարող է բարի կամք դրսևորեն, հետո այլ բան պահանջեն։  Սպասում է, որ թուրքական նախաձեռնություններին ընթացք տրվի, նոր իրենց պահանջները ի հայտ գան»։

Մեր զրուցակիցը չի բացառում, որ ի հայտ գա նաև Ցեղասպանության խնդիրը․ «Սահմանները ճշտելու խնդիրներ ու հազար ու մի բան կարող են հորինել։ Մյուս ենթադրությունները մի կողմ թողած ասեմ, որ նախ բարի կամք Ադրբեջանն ինքը պետք է դրսևորի։ Ինչ վերաբերում է Էրդողանին նա արդեն բարի  կամք դրսևորելէ  իր հայտարարությամբ, երբ հայ ժողովրդին կրկնակի ցեղասպանության ենթարկելու պատրաստակամություն է հայտնել։ Դրանից ավելի բարի կամք իրենից չեմ սպասում»,-ընդգծեց  թուրքագետը։

Հակոբ Չաքրյանն ավելացրեց՝ մեզ սահմանների բացումը պետք չէ․ «Ի՞նչ էինք դա անելու, Սերժին ու Ռոբերտին առնեին՝այստեղ թուրքական գործարաննե՞ր բացեին ու հայտնվեինք խայտառակ իրավիճակում։ Այսինքն՝ բացի ռուսական գաղութից, պետք է դառնայինք նաև Թուրքիայի գաղութը»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում