Օգոստոսի 15-ին`ժամը 19.00-ի սահմաններում Սևանա լճի «Քաղաքային» լողափից 30 մ հեռավորության վրա ջրային մոտոցիկլետը բախվել է խարսխված առագաստանավին, որի հետևանքով ջրային մոտոցիկլետի վարողը ընկել է ջուրը:
Լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները ջրից դուրս են բերել և հանձնել «1-03» ծառայության աշխատակիցներին Երևան քաղաքի Ավան վար-չական շրջանի Թումանյան թաղամասի թիվ 13/2 շենքի 21-րդ բնակարանի բնակիչ, 1979 թվականին ծնված Գևորգ Շուշանյանին, որը այնուհետև տեղափոխվել է Սևան քաղաքի հիվանդանոց:
Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:









































