Քիչ առաջ հրդեհ է բռնկվել Աղվերանի անտառներում: Կրակը հասնում է նախկինում Մերգելյան ինստիտուտին պատկանող «Լիլիթ» հանգստյան տանը և ևս մի քանի այլ հանգստյան տներին:
Կրակը շատ ուժեղ է, ինչին նպաստում է նաև ուժեղ քամին:
Հանգստյան տներում խուճապ է։ Բնակիչների հույսը անձրևն է, որը հազիվ թե տեղա առաջիկա ժամենրին։
Կրակը չմարելու դեպքում չի բացառվում, որ շատ խափանվի Աղվերանի բջջային հեռախոսակապը: Այրվող տարածքի տիրույթում են գտնվում «Վիվասելի» և «Օրանժի» ալեհավաքները:






































