Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 467 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 52 487 նմուշառում։
Դրականության ցուցանիշը. օրական – 8,51%, վերջին 14 օրը –8,94%, վերջին 7 օրը – 9,09%:
Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 688 804 դեպք: Ապաքինվել է ևս 1 790 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 626 478:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 42 մարդ, համավարակի մեկնարկից մինչ օրս՝ 9 699։
Երկրում ընդհանուր պատվաստվել է 1 943 743 մարդ, օրական՝ 5 469: