Իսրայելի պառլամենտի անդամներն ընդհատել են իրենց ամառային արձակուրդը, որպեսզի արտահերթ նիստ անցկացնեն և քննարկեն երկրում ծագած սոցիալական դժգոհությունները: Այս մասին հայտնում է BBC-ն` հավելելով, որ երկրում շաբաթներ շարունակ տեղի են ունենում բողոքի ցույցեր գների բարձրացման դեմ:
Ընդդիմադիրները մեղադրում են վարչապետ Բենիամին Նեթանյահուին այն բանի համար, որ նա ձգձգում է խնդրի լուծումը` չի իջեցնում հարկերը, սննդամթերքի և բնակարանների գները:
Հիշեցնենք, որ երեկ Իսրայելի կառավարությունը հայտարարել էր, որ երկրում ծագած սոցիալական խնդիրները պահանջում են վերսկսել Արևմտյան ափում բնակավայրերի կառուցումը:









































