Ռյազանի մարզում վառոդի արտադրության գործարանի արտադրամասում պայթյունի հետեւանքով, որին հետեւել Է հրդեհը, զոհերի թիվը հասել Է 16-ի: Հոկտեմբերի 22-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է արտակարգ ծառայությունների մի աղբյուր:
«Ընդամենն այժմ գտնվել Է 15 մարդու մարմին, մնացածներին որոնում են»,- ասել Է գործակալության զրուցակցը:
Ավելի վաղ հաղորդվել Էր, որ հայտնաբերվել Է 12 մարդու մարմին: Տարածաշրջանի իշխանությունները հավաստել են 15 մարդու մահը:
Ավելի վաղ արտակարգ իրավիճակների նախարարությունում հայտնել Էին, որ պատահարի հետեւանքով զոհվել Է յոթ մարդ, մեկը հոսպիտալացվել Է, իննի ճակատագիրն անհայտ Է:
Աղբյուրն ավելի վաղ պազաբանել Էր, որ, ըստ նախնական վարկածի, նրանք նույնպես զոհվել են: Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունում ՏԱՍՍ-ին հայտնել են, որ մարզի դատախազությունը կազմակերպել Է հսկիչ միջոցառումներ: Իրավապահ մարմինների գործունեության համակարգման համար պատահարի վայր Է ժամանել Ռյազանի մարզի դատախազի պաշտոնակատարը: