Friday, 26 04 2024
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ

Իրանի դեմ գործողությունների Պանդորայի ալիևյան արկղը

Ադրբեջանում ձերբակալվել է մահմեդական հինգ առաջնորդ, որոնք ըստ մամուլի, իրանամետ՝ շիա հոգևորական շրջանակից են: Ձերբակալության վերաբերյալ մանրամասներ Ադրբեջանի հատուկ ծառայությունը չի տարածել, սակայն թերևս կասկած չկա, որ ձերբակալությունը ընդհանուր առմամբ տեղավորվում է ադրբեջանա-իրանական վերջին շաբաթների լարվածության շրջանակում: Իրանն ու Ադրբեջանը շարունակում են փոխադարձ կոշտ հայտարարություններն ու ցուցադրությունները:

Միևնույն ժամանակ, թե Իրանի, թե Ադրբեջանի քաղաքական առաջին դեմքերը խոսում են հարաբերության կարևորության մասին: Մեծ հաշվով մնում է անհասկանալի՝ ի՞նչ են ուզում միմյանցից Բաքուն և Թեհրանը: Խնդիրը Իսրայե՞լն է, «միջանցքը», որևէ այլ բան: Կարող է չլինել թե մեկը, թե մյուսը, և միևնույն ժամանակ կարող է լինել ամեն ինչ: Իրան-ադրբեջանական լարվածությունը կարծես թե վերածվում է ռեգիոնալ «հերթապահի» կամ «օջախի», որը պետք է ծխա կրակի անհրաժեշտության դեպքում այսպես ասած միշտ ձեռքի տակ լինելու համար: Հարց կառաջանա, թե ինչի՞ համար է պետք դա, եթե կա հայ-ադրբեջանական կոնֆլիկտը, որպես «պատրաստի օջախ» կամ «վառոդի» տակառ:

Բանն այն է, որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտը ակնհայտորեն դադարում է լինել ռեգիոնալ դիրքային պայքարում կամ մեծ խաղում առանցքային նպատակների հենակետ: Ըստ այդմ, այն «կրակ ստանալու» բավարար օջախ չէ, ի տարբերություն ադրբեջանա-իրանյան լարվածության: Սա այն գինն է, որ վճարել է Ալիևը արցախյան հարցում ռազմական հաղթանակի «իրավունք» ստանալու համար: Այդ համատեքստում թերևս պետք է դիտարկել նաև Արցախում իրավիճակի լարման նրա փորձերը, որոնք թերևս պայմանավորված էին իրանյան ուղղությունից լարվածությունը իր համար առավել «հարմարավետ» թվացող հայկական ուղղություն տեղափոխելու նկատառումով: Բայց, կարծես թե այդ փորձին առանձնապես «տոն չտվեցին» թե Ռուսաստանը, թե Մինսկի խմբի մյուս երկու համանախագահները: Ավելին, Հաագայում սկսվվեց պրոցես, որը մեծ հաշվով կարող է ունենալ հայկական ուղղությամբ Ալիևը ձեռքերը կապող նշանակություն:  Նրան ակնհայտորեն պահում են իրանյան ուղղության վրա, նշանակել են «հերթապահ», որին վճարել էին «արցախյան ավանսով», իսկ որպեսզի չմոռանա՝ հիշեցրին նաև Պանդորայի օֆշորային արկղի մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում