Thursday, 18 08 2022
Ուղիղ․ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տուժածների որոնողական աշխատանքները շարունակվում են
ՀՀ նախագահը ցավակցական ուղերձ է հղել «Սուրմալու»-ում տեղի ունեցած ողբերգության առնչությամբ
«Սուրմալու»-ի պայթյունի գործով այս պահին չկա փաստական տվյալ, որ ահաբեկչություն է․ ՔԿ նախագահ
11:30
Պետդեպը ողջունում Է Լվովում բանակցություններ վարելու՝ Զելենսկիի, Էրդողանի եւ Գուտերիշի որոշումը
Այս պահին «Սուրմալու»-ի պայթյունից տուժածներից 4-ն են գտնվում բկ-ներում․ Ավանեսյան
Իրան-Թուրքիա սահմանին նախորդ օրը գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում
ԱԻ նախարարը ներկայացրեց վերջին թարմ տվյալները
11:15
Նավթի գներն աճել են- 17-08-22
Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին «Սուրմալու»-ի պայթյունի զոհերի հիշատակը
Որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են
Ունենք-չունենք մի ստադիոն ունենք․ Չխանգարենք այսօր «Փյունիկին»
16 զոհից մեկի ինքնությունը դեռևս պարզված չէ, անհետ կորած է 2 հոգի․ ԱԻՆ
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Օգոստոս 18
Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կհասնի +41 աստիճանի
Նվազագույն սպառողական զամբյուղի ապրանքների գները – Օգոստոսի 19-22
«Փյունիկ»-«Շերիֆ»․ Բուքմեյքերների կարծիքը
Տարադրամի փոխարժեք – Օգոստոս 18, 2022
10:10
ԱՄՆ պետդեպը վերահաստատել է ԼՂ խնդրի հետ կապված բոլոր հարցերը բանակցային ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Որքան արժեն քովիդ թեստերը Հայաստանում. «Ժողովուրդ»
Եթե դեսպանատունը բողոքի նոտա է հղել, ուրեմն հիմքեր ունի․ մեզ անհանգստացնում է Հայաստանում առկա ռուսաֆոբությունը․ Տարասով
Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները հավելավճարներ կստանան. «Ժողովուրդ»
Արթուր Աբրահամը Սուրմալու առևտրի կենտրոնում էր. «Հրապարակ»
Ավելի շատ ձայն է ստացել Աղազարյանի որդին, բայց ընտրվել Կոտոլյանը. «Հրապարակ»
Հայաստանը անվտանգ է. ապացույցը մեծ թվով զբոսաշրջիկների հոսքն է
Հիմնանորոգվում է Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ճանապարհը
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:45
Պայթյուն՝ Քաբուլի մզկիթներից մեկում․ կան տասնյակ զոհեր
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Երևանի և 9 մարզերի որոշ հասցեներ կհոսանքազրկվեն

«Մենք հավատարիմ ենք ժողովրդավարական բարեփոխումների քաղաքական ուղեգծին». Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի ղեկավար, ԵԽ-ում Շվեդիայի մշտական ներկայացուցիչ դեսպան Մարթեն Էհնբերգին և նրա գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում են ԵԽ-ում Ֆրանսիայի, Ռուսաստանի, Շվեյցարիայի, Ֆինլանդիայի, Էստոնիայի, Անդորրայի, Իսլանդիայի դեսպանները և ԵԽ քարտուղարության ներկայացուցիչները:

Ողջունելով ԵԽ պատվիրակությանը՝ վարչապետը նշել է. «Եվրոպայի խորհուրդը ժողովրդավարության ոլորտում մեր կարևոր գործընկերներից է 2000 թվականից ու գործնականում ուղեկցում է մեզ մեր բոլոր բարեփոխումների ճանապարհին: Կարծում եմ, որ մենք այս դժվար ժամանակաշրջանում, հատկապես ժողովրդավարության առումով ունենք կոնկրետ ձեռքբերումներ, և հատկապես այստեղ դա արժե ընդգծել: Եվրոպայի խորհրդին մեր անդամակցության առաջին օրերից մինչև 2018 թվականը անընդհատ արձանագրվել են անհաղթահարելի թվացող պրոբլեմներ՝ ընտրությունների որակի, պաշտոնական արդյունքների վստահելիության վերաբերյալ, բայց, ըստ էության, մենք կարող ենք արձանագրել, որ այդ պրոբլեմը հաղթահարված է:

Ուզում եմ նաև ընդգծել, որ առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ ընտրությունները կիրառվել են որպես ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման գործիք, մինչդեռ նախկինում միշտ ընտրություններն ավելի շատ ներքաղաքական ճգնաժամի և հակասության ու հակադրության պատճառ են եղել: Մենք հավատարիմ ենք ժողովրդավարական բարեփոխումների քաղաքական ուղեգծին, շարունակելու ենք այդ ուղեգիծը և ուրախ ենք, որ այդ ճանապարհին կարող ենք հույս դնել Եվրոպայի խորհրդի աջակցության վրա»:

Մարթեն Էհնբերգը պատվիրակության անունից շնորհակալություն է հայտնել վարչապետին բարձր գնահատականի համար և ընդգծել, որ Եվրոպայի խորհուրդը կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը: Նա նշել է, որ պատվիրակությունն արդյունավետ քննարկումներ է ունեցել հայաստանյան գործընկերների հետ և մտքերի փոխանակության ընթացքում արձանագրել այն առաջնահերթությունները, որոնք կարևոր են ԵԽ-Հայաստան 2019-2022թթ. Գործողությունների ծրագրի արդյունավետ իրագործման համար:

Վարչապետը, ԵԽ պատվիրակության ներկայացուցիչների խնդրանքով, մանրամասներ է ներկայացրել ՀՀ ժողովրդավարական օրակարգի վերաբերյալ՝ խոսելով հակակոռուպցիոն, ընտրական, խոսքի ազատության, դատական, քրեակատարողական, ինչպես նաև այլ ոլորտների բարեփոխումների մասին: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ ընթացիկ արդյունքները ցույց են տալիս, որ Կառավարության նախաձեռնած ռեֆորմների արդյունքում հաջողվել է նշված ուղղություններով ստեղծել վերահսկողական արդյունավետ մեխանիզմներ: Այս գործընթացը շարունակվում է:

Հանդիպմանը վարչապետը հարցուպատասխանի ձևաչափով անդրադարձել է ԵԽ պատվիրակության անդամներին հետաքրքրող մի շարք հարցադրումների: Դրանք վերաբերում էին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքների հաղթահարմանը, հումանիտար խնդիրների կարգավորմանը, տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակում բանակցային գործընթացի վերականգնմանը, ինչպես նաև Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը, կրթական բարեփոխման կարևորությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, օրենքի գերակայության ամրապնդմանը, ընտանեկան բռնության կանխարգելմանը, պետություն-քաղաքացիական հասարակություն համագործակցության խթանմանը, խորհրդարանական կառավարման համակարգի լավարկմանը և այլն:

ԵԽ նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի ղեկավար Մարթեն Էհնբերգը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին՝ հանգամանալից անդրադարձի համար և նշել, որ Հայաստանի ժողովրդավարական առաջընթացի մասին վկայող աշխատանքները կներկայացվեն 2022թ. հունվարին նախատեսվող ԵԽ-Հայաստան 2019-2022թթ. Գործողությունների ծրագրի քննարկմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում