Օգոստոսի 14-ին Նիագարա ջրվեժի մեջ է ընկել ճապոնացի մի ուսանողուհի:
19-ամյա ճապոնուհին անցել է ցանկապատի մյուս կողմը, որպեսզի ավելի լավ տեսնի Նիագարան և գլորվել է ջրվեժը:
Ուսանողուհուն հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքներ են տարել ինչպես ամերիկյան, այնպես էլ կանադական փրկարարները:
Փրկարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է մի տղամարդու դիակ, որը, սակայն, ըստ տեղական իշխանությունների, ոչ մի կապ չի ունեցել ճապոնուհու հետ: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Ըստ փրկարարների՝ 19-ամյա ուսանողուհուն փրկելու հնարավորությունները շատ փոքր են:









































