Wednesday, 01 07 2026
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ

ՏԻՄ ընտրություններից առաջ Գյումրիում «լռության օր» է

Գյումրիում հոկտեմբերի 16-ը «լռության օր» է, ինչպես պահանջում է ՀՀ ընտրական օրենսգիրքը: Քարոզարշավի ընթացքում նախընտրական պայքարին մասնակցող 10 քաղաքական ուժերը փորձեցին ամեն մեկն իր ընտրած ձևաչափով ներկայանալ ընտրողին՝ ներկայացնելով իր ծրագիրը: Ծրագրերը գրեթե նույն բովանդակության են՝ փողոցների նորոգում, հակակոռուպցիոն պայքար, աշխատատեղերի ստեղծում, տնակներից՝ քարաշեն բնակարանների տեղափոխում, լուսակետերի ավելացում և այլն: Քաղաքական ուժերից յուրաքանչյուրն իր ծրագիրը փորձեց գյումրեցուն ներկայացնել որպես ամենաինքնատիպը, սակայն թե այդ ուժերից որն ավելի լավ աշխատեց այս ընթացքում՝ պարզ կդառնա ընտրության հաջորդ օրը՝ արդյունքներից:

Ինչպես նախորդ՝ 2016 թվականի ընտրություններին, այս անգամ ևս ընտրությունը համամասնական ընտրակարգով է՝ ընտրելով կուսակցությանը կամ դաշինքին, քաղաքապետ կդառնա առավելագույն ձայներ հավաքած ուժի ավագանու ցուցակը գլխավորող թեկնածուն: Հենց քաղաքապետի պաշտոնն ու առաջիկա ԱԺ ընտրություններն էին պատճառը, որ Գյումրիում այս անգամ պայքարն այդքան հետաքրքրել էր շատերին. պայքարի մեջ է մտել 7 կուսակցություն և 3 դաշինք՝ «Հայրաքաղաք» դաշինք, «Արժանապատիվ ուղի» կուսակցություն, ՀՀԿ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցություն, «Գյումրին կռնա» դաշինք, «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցություն, «Թասիբով» դաշինք, «Ապրելու երկիր» կուսակցություն, Հայաստանի Կոմունիստական Կուսակցություն՝ ընդհանուր 287 թեկնածու, հիշեցնենք, որ նախորդ ՏԻՄ ընտրություններին մասնակցում էր 11 քաղաքական ուժ՝ 422 թեկնածու:

Ավագանու ընտրությունները Գյումրիում համակարգելու է թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովը: Գյումրիում կգործի 82 ընտրատեղամաս։

Գյումրիի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ըստ նոր կարգի նույն կուսակցության միայն մեկ վստահված անձ կարող է գտնվել ընտրատեղամասում: Ընտրական ցուցակներով Գյումրիում այս ընտրություններին կմասնակցի 123 115: Ընտրացուցակներից այս անգամ պակասել են ընտրողների անունները՝ցուցակներում չեն այն ընտրողները, որոնց անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետը անցել է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում