Saturday, 27 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Washington Times. Արգելելու փոխարեն՝ նվազեցնել կախվածության ռիսկերը

Ծխախոի և նիկոտինային արտադրանքների արգելումը լուծում չէ։ Այս եզրահանգմանն են եկել հռչակավոր Washington Times պարբերականի լրագրողները։ Մանրամասները կարդացեք հոդվածում։

 

1920-ականների և 30-ականների սկզբի արգելքի դարաշրջանը և վերջին 50 տարիների թմրանյութերի դեմ պատերազմը ցույց են տալիս, որ բոլոր տեսակի ալկոհոլի և այլ նյութերի ուղղակի արգելքները չեն հաջողում սահմանափակել արգելված կամ վնասակար նյութերի օգտագործումը: Չնայած այս պատմական ապացույցներին, շատ կառույցներ մինչ օրս փորձում են արգելել ալկոհոլի, նիկոտինի և ծխախոտային արտադրանքների վաճառքն ու օգտագործումը` պատճառաբանելով դա երեխաներին  նիկոտինային կախվածությունից ու ալկոհոլի օգտագործումից փրկելու ձգտումով: Այնուամենայնիվ, նիկոտինի և ծխախոտի ուսումնասիրությանը նվիրված համաշխարհային առաջատար գիտական կազմակերպության նախկին ղեկավարները փորձում են մեզ հիշեցնել պատմության դասերը. արգելքները չեն գործում, փոխարենը արդյունավետ է չափված ու ապացուցված մոտեցումը՝ ռիսկերի նվազեցման ռազմավարությունը:

Նախորդ ամիս The American Journal of Public Health ամսագրում հրապարակված հոդվածում «Նիկոտինի և ծխախոտի հետազոտությունների ընկերության» 15 նախկին նախագահներ մեզ կոչ են անում հետևել ծխախոտի ռիսկերի նվազեցման մոտեցմանը։  Ծխախոտի վնասի նվազեցումը ռազմավարություն է, որի համաձայն ծխողներին հեռացնում են ավելի վնասակար այրվող սիգարետից ու որպես այլընտրանք առաջարկում նիկոտին պարունակող ավելի քիչ վնասակար սարքերին, ինչպիսիք են, օրինակ, ծխախոտի տաքացման համակարգերը, Snus-ը և այլն: Հոդվածում նշվում է, որ, օգնելով մարդկանց անցնել այդ սարքերի օգտագործմանը, հաճախ որպես սիգարետից ու նիկոտինից ընդհանրապես հրաժարվելու առաջին քայլ, հնարավոր է դառնում անմիջապես նվազեցնել ծխելու հետ կապված հանրային առողջության բացասական ազդեցությունները:

Հանրային առողջապահության ոլորտի պաշտոնյաների մի մեծ խումբ հանդես է եկել ի պաշտպանություն առանց այրման աշխատող նոր սերնդի սարքերի՝  որպես ծանր հիվանդությունների ամենաբարձր ռիսկի տակ գտվողներին՝ ծխողներին, ավելի քիչ ռիսկային խումբ տեղափոխելու արդյունավետ միջոց։

Մեծ Բրիտանիայի հեղինակավոր Բժիշկների Թագավորական Քոլեջը գնահատում է, որ այլընտրանքների արտազատած աերոզոլը (գոլորշին) պարունակում է 95%-ով ավելի քիչ վնասակար նյութեր, քան սիգարետի ծուխը: Իսկ New England Journal of Medicine-ում հրապարակված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ սիգարետի անծուխ այլընտրանքները գրեթե երկու անգամ ավելի արդյունավետ են ծխելը թողնելու համար, քան այլ մեթոդները։ Սա, իհարկե, չի նշանակում, որ սարքերը օգնում են նիկոտինային կախվածության դեմ պայքարել, բայց այդ սարքերի օգտատերերն այլևս սիգարետ չեն ծխում ու նվազեցնում են առողջությանը պատճառած առաջնային ռիսկը, քանի որ հիվանդությունների առաջացման հիմնական պատճառը ոչ թե նիկոտինն է, այլ սիգարետի ծխում առկա վնասակար նյութերը։

Ինչպես նշում են «Նիկոտինի և ծխախոտի հետազոտությունների ընկերության» 15 նախկին նախագահները, այս ռազմավարությունն օգնում է մեզ խուսափել ավելի բարդ, ավելի զգացմունքային կոչերի ծուղակներից, որոնք կենտրոնացած են բացառապես ծխախոտային արտադրանքի արգելման վրա: Պատմությունը մեզ սովորեցրել է, որ արգելքները ոչ միայն չեն կանխում օգտագործումը, այլև ստեղծում են լրացուցիչ խնդիրներ, որոնց առաջ կանգնում է հասարակությունը, ինչպիսիք են սև շուկայի մեծացումը, վերահսկման հնարավորություններից զրկվելը, երիտասարդներին այս արտադրանքների անօրինական վաճառքը և այլն։

Պետք չէ ընկնել ռադիկալ մտածողության ծուղակը։ Եթե նայենք 2019 թվականին տարածում ստացած EVALI թոքերի հիվանդությանը, կտեսնենք, որ այն սկզբում սխալմամբ վերագրվում էր նիկոտինի մատակարարման էլեկտրական սարքերին, սակայն հետո ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման կենտրոնը (CDC) փաստեց, որ խնդիրը մարիխուանայի անօրինական յուղի օգտագործման պատճառով էր։

«Պատմության գիտելիքներով ու նույն պատմությունից քաղած դասերով զինված,  ամբողջ աշխարհում հակածխախոտային պայքարի միջոցներ մշակողները պետք է սկսեն դիմել հանրային առողջապահության արդյունավետ միջոցների, ինչպիսին է վնասի նվազեցումը», – նշվում է զեկույցում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում