ԱՄՆ պետդեպարտամենտը Լիբիայի ապստամբներին թույլատրել է դիվանագիտական ներկայացուցչություն բացել Վաշինգթոնում` օգտագործելով ամերիկյան բանկերում պահվող՝ Քադդաֆիի կառավարության 13 միլիոն դոլարը: Այս մասին հայտնում է Корреспондент-ը:
Միացյալ Նահանագների կառավարությունը երկիր մուտքի արտոնագիր է տվել Ալի Աուջալիին, ով կլինի Լիբիայի Անցումային խորհրդի դեսպանը ԱՄՆ-ում:
Լիբիական անցումային կառավարության դեսպանության անվտանգությունն ապահովելու են ԱՄՆ գաղտնի ծառայությունները։