Thursday, 02 05 2024
14:15
Փարիզում 57 ոստիկան է տուժել մայիսմեկյան ցույցի ընթացքում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ են հայտնվել ռուսաստանյան 30-ից ավելի ՏՏ ընկերություններ
13:30
Իրանը պատժամիջոցներ է սահմանել Բրիտանիայի պաշտպանության նախարարի և հրամանատարական կազմի դեմ՝ Իսրայելին աջակցելու համար
Պարբերաբար զանգահարել է՝ ասելով, որ ինքը՝ «գողական կյանքով ապրող» է և պարտքը պետք է տան իրեն
13:15
ԱՄՆ-ի համալսարաններում պաղեստինամետ ցույցերի ընթացքում հարյուրավոր մարդիկ են ձերբակալվել
Ալիևն ընդունել է ՌԴ դաշնային խորհրդի նախագահի տեղակալին
12:45
ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը կառավարությանը կոչ է արել ԼՂ-ում մշակութային օբյեկտների պաշտպանության համար ֆինանսավորում հատկացնել
ԱՄՆ կոնգրեսականները հայ խորհրդարանականներից հետաքրքրվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի և տարածաշրջանային զարգացումների մասին
Սևանա լճի մակարդակը ապրիլ ամսին բարձրացել է 11 սմ-ով
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ հանրահավաքն ուղեկցվել է բախումներով
Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից
Կիրանցում դանակով խուլիգանության համար քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել
12:20
ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից
ՆԳՆ-ն հերքում է լուրերը, թե Տավուշում բերման ենթարկված անձինք ծեծի են ենթարկվել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Լուրերի օրվա թողարկում 12։00
Գետափ-Մարտունի ճանապարհահատվածը ծածկվել է ջրաբերուկներով
Տոկաեւը «լիազորվա՞ծ է» Ալիեւից
Պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ
11:30
Չինաստանում մայրուղու փլուզման հետևանքով կան տասնյակ զոհեր
Պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են ոստիկանության Իջևանի բաժին
«Ինչու՞ է «Շողակաթ»-ով հոգևոր հաղորդումներ հեռարձակվում». փաստորեն սա է ՔՊ-ի համար երկրի պրոբլեմը
Փաշինյանի սերը կիրանցիների նկատմամբ լուսաբացին արտահայտվեց ոստիկանական բռնություններով
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Շիրակի մարզում վրաերթի ենթարկված 9-ամյա տղան մահացել է
10:30
Նավթի գները նվազել են. 01-05-24
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի օրվա թողարկում 10։00

Երևանը միշտ կշարունակի լինել հայրենիքի զարգացման ու բարգավաճման առաջամարտիկը. Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհավորական ուղերձ է հղել Երևանի օրվա առթիվ:

Հայկ Մարությանն ընդգծել է, որ Երևանի քաղաքային կյանքի բազմաթիվ ոլորտներում առկա են լավ նորություններ, ավարտուն ձեռքբերումներ ու նորընթաց ծրագրեր, որոնք երևանցիներին կներկայացվեն առաջիկայում:

«Սիրելի երեւանցիներ, սիրելի հայրենակիցներ: Այսօր, ավանդույթի համաձայն, նշում ենք Էրեբունի-Երեւանի օրը։ Արդեն տեղյակ եք, որ այս տարի, հայտնի հանգամանքների բերումով, տոնական միջոցառումներ չեն լինի, իսկ դրա համար նախատեսված բյուջեն կփոխանցվի Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի ու այլ մշակութային հաստատությունների վերազինման, ինչպես նաեւ Արցախում ընթացող բնակարանաշինության ծրագրերին։ Այդուհանդերձ, մենք քաղաքային կյանքի բազմաթիվ ոլորտներում ունենք բավական լավ նորություններ, ավարտուն ձեռքբերումներ ու նորընթաց ծրագրեր։ Դրանք վերաբերում են հանրային կյանքի ամենատարբեր ոլորտներին՝ քաղաքային ենթակառուցվածքների զարգացմանը, մշակույթին ու հատկապես, տրանսպորտային բարեփոխումներին։ Այդ ծրագրերը Ձեր դատին կներկայացնենք առաջիկա շաբաթներին՝ երեւանյան օրերի ընթացքում։

Մեր հազարամյա մայրաքաղաքը՝ մշտադալար Երեւանը, միշտ եւ բոլոր պարագաներում կշարունակի լինել մեր քաղցր հայրենիքի զարգացման ու բարգավաճման առաջամարտիկը։ Վստահ եմ, որ այս գիտակցությամբ հաջորդ տարիներին մենք կտոնենք մեր քաղաքի օրը։

Տոնդ շնորհավոր, Երեւա՛ն»,-ասված է քաղաքապետի շնորհավորական խոսքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում