Saturday, 27 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

«Իրանի ճանապարհը Հայաստանով դեպի Եվրոպա միշտ պետք է բաց լինի»

Իրան-Ադրբեջան փոխհարաբերությունների լարվածության եւ այս երկու երկրներում տեղի ունեցող զորավարժությունների համապատկերին ՀՀ ԱԳ նախարարի աշխատանքային այցն Իրան խիստ կարեւորվել եւ լայն արձագանք է գտել իրանական ԶԼՄ-ներում՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ նաեւ բազում նոր վերլուծականների հրապարակման առիթ դառնալով։ Ստորեւ ցանկանում ենք անդրադառնալ մի քանիսին։

Ի դեպ, «ՀՀ»-ի այս տարվա սեպտեմբերի 21-ի համարում, անդրադառնալով Հայաստանում Իրանի դեսպաններին, նշել էինք. «Ադրբեջանում այդ երկրի դեսպաններից ոմանք, կարելի է ասել, ոչ միայն ադրբեջանամետ, այլեւ ակնհայտորեն հակահայ տեսակետներ են ունեցել, ինչպես, օրինակ, Ալի Ռեզա Բիքդելին, Ալի Աֆշար Սոլեյմանին ու ներկայիս դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին»։ Վերջինս, բնականաբար, ձգտում է իր հայտարարություններով Իրան-Ադրբեջան փոխառնչություններում առկա լարվածությունն ավելի մեղմ ներկայացնել՝ շեշտելով երկու երկրների սերտ, բարեկամական փոխհարաբերությունները եւ այլն։ Իսկ սեպտեմբերի 30-ին Ալի Աֆշար Սոլեյմանին բարենորոգչական կողմնորոշմամբ «Էթեմադ» օրաթերթում լույս ընծայած խմբագրականում ձգտել է արդարացնել Իրանի հասցեին հնչած Ալիեւի հայտարարություններն ու ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումները, ինչը լուրջ արձագանք է գտել իրանյան ԶԼՄ-ներում, այդ թվում՝ երկրի ռազմաքաղաքական առաջին դեմքի՝ հեղափոխության առաջնորդ Ալի Խամենեիի հովանու ներքո հրատարակվող «Քեյան» օրաթերթում։

Վերջինս հոկտեմբերի 4-ի համարում լույս տեսած «Բաքվում Իրանի նախկին դեսպանը որտեղի՞ց է հրահանգները ստանում» վերնագրով հոդվածում գրել է, թե ներկա իրավիճակում նման դիրքորոշումը խիստ հարցական է եւ մտորումների տեղիք է տալիս, ուստի վերահսկիչ կառույցները եւ մասնավորապես ԱԳ նախարարությունը պետք է Բաքվում այդ «դիվանագետի» գործունությունը լուրջ ուսումնասիրությունների առարկա դարձնեն։ Օրաթերթը նշել է նաեւ, որ «Վիքիլիքսը» եւս անդրադարձել էր նրա գործունեությանը։ Նման գնահատականը, ամենայն հավանականությամբ, անհետեւանք չի մնա։ Սոլեյմանին, մշտապես պաշտպանելով Ադրբեջանին, արդարացրել է այդ երկրի ցանկացած քայլ թե՛ իրանյան եւ թե՛ արեւմտյան պարսկալեզու ԶԼՄ-ներում, մասնավորպես՝ «Դոյչե վելեի» պարսկերեն ծառայության ծրագրերում։ Միաժամանակ Հայաստանին նույն ոգեւորությամբ եւ շարունակաբար մեղադրել է, ուստի Բաքվին պաշտպանելը նրա մոտ վերածվել է իներցիայի, մոռանալով, որ այս անգամ Ադրբեջանի թիրախը ոչ թե Հայաստանն է, այլ հենց իր հայրենիքը։ Այլ կերպ ասած՝ Թեհրանն անտեսում էր Հայաստանի հանդեպ նրա հանիրավի մեղադրանքները, ինչի մասին բազմիցս նշել ենք։

«Ազարիհա» լրատվական կայքը հոկտեմբերի 4-ին «Մի քանի կիրառական խորհուրդ Հարավային Կովկասի տարանցիկության ու աշխարհաքաղաքական խնդիրների վերջնական լուծման առնչությամբ» հրապարակման մեջ նախ մեջբերել է «Էթեմադ» օրաթերթից հետեւյալ հատվածը. «Բաքուն երեւակայում է, թե Իրանին ջնջել է Հյուսիս-Հարավ միջանցքից, իր կարծիքով՝ կարող է զրկել Իրանին դեպի Եվրոպա առեւտրի ճանապարհից, արգելակել Իրանի առեւտրի տարանցիկ ճանապարհը։ Սակայն Իրանի քաղաքաշինության ու ճանապարհաշինության փոխնախարար Խեյրոլահ Խադեմին ենթակառուցվածքների գլխավոր տնօրենի ուղեկցությամբ, գլխավորելով տեխնիկական ու ինժեներական պատվիրակություն, ժամանել էր Հայաստան, որպեսզի համագործակցությամբ ավարտեն Տաթեւի՝ Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհը, որից ընդամենը 15 կմ է մնացել, որով Իրանի բեռնատարները կհասնեն Ռուսաստան, այնտեղից էլ՝ Եվրոպա։ Սա այն ճանապարհն է, որը Իրանը միացնում է Եվրոպային ու Չինաստանին եւ այն պետք է միշտ գործուն, աշխատող ու բաց լինի։ Դա է պատճառը, որ Թեհրանը պատրաստակամություն է հայտնել կառուցապատումը ամենակարճ ժամանակահատվածում ավարտելու համար»։

Ինչպես հայտնի է, Ալիեւը հոխորտալով սպառնում է, որ եթե Հայաստանը չհամաձայնի միջանցք տալուն, ուժով է վերցնելու։ Այս առնչությամբ «Ազարիհան» գրում է, որ Իրանը հավաստի տեղեկություններ ունի, թե Բաքուն ու Անկարան նման նպատակ են հետապնդում, որպեսզի Իրանին զրկեն դեպի Հարավային Կովկաս եւ Սեւ ծով տանող ճանապարհներից՝ այն դարձնելով Բաքվի մենաշնորհը։ Կայքը նշում է, թե տասնամյակներ այս հարցը մտահոգել է Իրանին, այդ պատճառով էլ բանակը բերվել է բարձր պատրաստականության։ Ապա լրատվականը ներկայացնում է մի քանի խորհուրդ վերջին զարգացումների առնչությամբ։ Թեեւ զորավարժությունները կարեւոր են, սակայն դրանց հաճախակի կրկնությունը ձանձրալի, բացի այդ, շատ ծախսատար է։ Ուստի Իրանը պետք է Հայաստանին եւ Ռուսաստանին համոզի, որ համաձայնեն Սյունիքում 700-1000 զինծառայողով ռազմաբազա ստեղծել, որը կապահովի Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ Իրանի աշխարհաքաղաքական անվտանգությունը։ Որպես նշածին այլընտրանք՝ «Ազարիհան» առաջարկում է Սյունիքում ունենալ մեծ հյուպատոսարան, որտեղ կլինեն նաեւ հմուտ ռազմական խորհրդականներ։ Համաձայնություն կա, որ Տաթեւի ճանապարհը կառուցի Իրանը, այս հարցում լավ կլինի, որ Կապույտ մզկիթի օրինակով ճանապարհի տնօրինությունն Իրանը ստանձնի, քանի որ այս դեպքում ցանկացած ոտնձգություն ճանապարհի նկատմամբ կդիտվի որպես թշնամական քայլ Իրանի հանդեպ, հետեւաբար, խիստ կնվազի Բաքվի եւ Անկարայի ոտնձգությունների ռիսկը։ Իսկ իրանցի վարորդներից տարանցիկության հարկեր պահանջելու դիմաց Թեհրանը կարող է նույն կերպ վարվել Ադրբեջանից Իրանի տարածքով Նախիջեւան հասնելու հարցում եւ դրանից գոյացած եկամտի մի մասը տրամադրել Հարավ-Հյուսիս ճանապարի կառուցմանը։

Դոկ. Հաբիբոլահ Ֆազելին «Զանգեզուրից մինչեւ Թել Ավիվ՝ հազար դաշույնից մեկը» բավական ծավալուն հոդվածում նշում է, որ Իսրայելը բազմիցս հայտարարել է, թե Իրանի դեմ բացեիբաց առճակատման գնալու փոխարեն որդեգրել է հազար կողմից դաշունահարելու մեթոդը։ Փաստորեն, նա թուրքերի բաղձալի միջանցքը գնահատում է այդ դաշույններից մեկը, որն Իրանին կզրկի Հայաստանով դեպի Եվրոպա տանող ճանապարհից։ Նա ընդգծում է նաեւ, որ Իսրայելի պաշտպանության նախարարությունը բազմիցս հայտարարել է, թե Բաքուն այդ երկրի Լիբանանն է։ Սա ակնարկ է հանձին «Հեզբոլահի» Իրանի լուրջ ազդեցությանը Լիբանանում։ Ինչպես հայտնի է, «Հեզբոլահը» մի քանի անգամ Իսրայելին ստիպել է նահանջի քայլ կատարել։ Հղում անելով վերլուծաբանների կարծիքին՝ Ֆազելին նշում է, որ 44-օրյա պատերազմում նման «հաղթանակը» գուցե այնքան էլ Ալիեւի սրտովը չէր, քանի որ մինչեւ պատերազմը նրա վարչակարգը գոյատեւել է «պատերազմով ասոցացված հասարակության» շնորհիվ՝ հասարակությանը խոստանալով, որ պատերազմի միջոցով Ղարաբաղն ազատագրելու է, ինչը դարձել էր կարեւորագույն գործոն հասարակության ու քաղաքական համակարգի ինքնության համար։ Ուստի այժմ Ալիեւն իր իշխանությունը պահպանելու համար օրակարգ է մտցրել «Զանգեզուրի միջանցքը»։ Առանց նման խնդրի հասարակությունն այլ հարցեր էր բարձրացնելու։ Հասարակություն, որի 70 տոկոսը շիա է, կան դժգոհ ազգային փոքրամասնություններ՝ լեզգիներ, թալիշներ, թաթեր եւ այլն, հանգամանք, ինչը Ալիեւին թույլ չի տա նախկին ոճով իշխելու երկրում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում