Monday, 06 07 2026
14:40
Բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայում
14:00
«Արարատ»-ը նոր համալրում ունի կազմում
10:10
Մունդիալ-2026. Նորվեգիան դուրս թողեց Բրազիլիային, Անգլիան քառորդ եզրափակչում է
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
09:50
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչին հորդորել են կամավոր հեռանալ
07:50
Մունդիալ-2026. Պորտուգալիան ու Շվեյցարիան շարունակում են պայքարը
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան հաղթեց Ավստրիային
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու ԱՄՆ-ն շարունակում են պայքարը
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը

«Ես քեզ սիրում եմ, իմ Լևոն». Արոնյանի ընտրյալը շնորհավորել է նրա տարեդարձը

Անիտայի խոսքով` Լևոնի հետ սովորել է գնահատել կյանքում ամենակարևոր արժեքները ու ամեն օր ճաշակում է ամենահամեղը կյանքում՝ սիրելը և սիրված լինելը։

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի ընտրյալը` Անիտա Այվազյանը, Facebook-ի իր էջում շնորհավորել է Լևոնին ծննդյան 39-րդ տարեդարձի կապակցությամբ ու սիրո խոստովանություն արել։

Իմ սեր Լևոն, Քեզ բոլորը կոչում են «արև տղա», որովհետև քեզանից լույս է ճառագում ու քո կենսուրախությամբ վարակում ես բոլիրին: Այսօր քո ծննդյան օրն է: Սովորաբար հոբելյարն ամենաուրախն է լինում իր ծննդյան առթիվ: Սակայն սա այդ դեպքը չէ. Քո ծնունդով ուրախանում են տասնյակ մարդիկ: Քո ծնունդով դու ոգեշնչել, ուժ ես տվել ու շարունակում ես հպարտացնել մի ողջ ազգի: Քո ծնունդով դու նոր շունչ ես տվել քո սիրելի գործին ու հասել նրան, որ այսօր Աշխարհում վարկանիշով չորրորդն ես շախմատի ողջ պատմության մեջ: Անկասկած, քո կյանքը եղել է, կա ու կլինի մայրիկիդ՝ Տիկին Սեդայի ապրելու իմաստը: Քո ծնունդն այժմ արդեն ամենաուրախալի օրն է ինձ համար: Ես սովորել եմ գնահատել կյանքում ամենակարևոր արժեքները, ես ամեն օր ճաշակում եմ ամենահամեղը կյանքում՝ սիրելը և սիրված լինելը, ու այդ ամենը քո շնորհիվ:

Սակայն իրականում ծննդյանդ օրն այնքան էլ բացառիկ չէ ինձ համար. Չէ՞ որ ես վերածնվում եմ քո կողքին ամեն օր: Ես հպարտ եմ, որ դու կաս: Հպարտ եմ որպես կին, որպես հայ, որպես քո ապագա երեխաների մայր և որպես հասարակ մարդ, ով գիտակցում է քո մեծությունը: Դու ուրիշ ես…Եվ քո հանճարեղությունը կայանում է նրանում, որ դու, լինելով հանճար՝ տաղանդավոր ու կայացած, միևնույնն է, այսչափ բարի ես, հասարակ, անմեղ, մաքուր ու նվիրված: Նվիրված՝ ընտանիքիդ, սիրելիներիդ, ընկերներիդ, քո գործին ու հայրենիքիդ: Ես շնորհակալ եմ Աստծուն և ավելին ասելն էլ ավելորդ է, քան խոստանալ սիրել քեզ, ամուր թիկունք լինել, երջանկացնել քեզ ու ողջ կյանքում կրկնել «Ես քեզ սիրում եմ, իմ Լևոն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում