
Մյունխենի օլիմպիական ավանը, որտեղ անցկացվել է 1972թ. ամառային խաղերի մրցումների մեծ մասը, կարող է մտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության, գիտության և մշակույթի հարցերի համաշխարհային ժառանգության ցանկ: Հայտնում է ՀԱՕԿ-ը։
Առաջարկն արել է Բավարիայի նախարարների խորհուրդը: Նրանց կարծիքով՝ ավանն ունի հատուկ կարգավիճակ ստանալու հնարավորություն:
Գերմանական կողմի կարծիքով՝ դրան կարող է նպաստել նաև հաջորդ տարի ամռանը կայանալիք եվրոպական համալիր առաջնության անցկացումը Մյունխենում:
Օլիմպիական զբոսայգին կառուցվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի փլատակների վրա, որտեղ ամեն տարի հարգում են զոհերի հիշատակը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ավանի ընդգրկումն առավել քան արդարացված է, քանզի նրա պաշտպանության ներքո գտնվող տարածքները և համալիրները ստանում են հատուկ կարգավիճակ:
Եվրոպայի համալիր առաջնությունում կխաղարկվի մեդալների 176 հավաքածու՝ լողափնյա վոլեյբոլ, կանոե, ակադեմիական թիավարություն, հեծանվավազք, մարմնամարզություն, սպորտային ժայռամագլցում, սեղանի թենիս և եռամարտ մարզաձևերում: Մրցաշարը տեղի կունենա եկող տարվա օգոստոսի 11-21-ը: