Friday, 26 04 2024
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի

Լևոն Յոլյանը Սահմանադրության պահանջների խախտմամբ է զբաղեցնում Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնը

Լևոն Յոլյանը 2017 թվականի փետրվարի 28-ին ՀՀ Ազգային ժողովի ԱԺՈ-222-Ա որոշմամբ նշանակվել է Վերահսկիչ պալատի նախագահ: Այնուհետև, Սահմանադրությունում փոփոխություններ կատարելուց և «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, 2018 թվականի ապրիլի 9-ին Վերահսկիչ պալատը դադարել է գոյություն ունենալ (առկա է պետական ռեգիստրի համապատասխան տեղեկանք) և ստեղծվել է նոր պետական մարմին` ՀՀ հաշվեքննիչ պալատը:

Սահմանադրության փոփոխությունների 220-րդ հոդվածը սահմանում է, որ Վերահսկիչ պալատի անդամները շարունակում են պաշտոնավարել որպես Հաշվեքննիչ պալատի անդամներ: Իսկ «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, Վերահսկիչ պալատի նախագահը համարվում էր Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ: Հետևաբար, ստացվում է, որ ՀՀ Սահմանադրության 220-րդ հոդվածի իմպերատիվ պահանջներով Լ. Յոլյանը պետք է Հաշվեքննիչ պալատում շարունակեր պաշտոնավարել ոչ թե որպես նախագահ, այլ՝ որպես պալատի անդամ:

Ավելին, հարց է առաջանում, թե նշված իրավակարգավորումների ներքո ինչո՞ւ է հենց Լևոն Յոլյանը շարունակում պաշտոնավարել որպես Հաշվեքննիչ պալատի նախագահ, այլ ոչ թե Վերահսկիչ պալատի խորհրդի անդամներից Սահմանադրության 220-րդ հոդվածի ուժով Հաշվեքննիչ պալատի անդամ դարձած մեկ այլ անձ… Հավելեմ, որ գոյություն չունի որևէ իրավական ակտ, որով նախատեսված է Վերահսկիչ պալատի նախագահի որպես Հաշվեքննիչ պալատի նախագահ պաշտոնավարումը շարունակելու գործընթաց, իսկ Սահմանադրության 220-րդ հոդվածը որևէ կերպ չի վերաբերում պալատի նախագահին, այլ` վերաբերում է միայն պալատի անդամներին:

Ուստի, ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնը դե յուրե թափուր է և Ազգային ժողովում, իրավական առումով, պետք է տեղի ունենա Հաշվեքննիչ պալատի նախագահի ընտրություն՝ «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքի մասնավորապես 17-րդ հոդվածի և «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի իմպերատիվ պահանջներին համապատասխան:

Ներկայումս մեկնարկել է ՀՀ հաշվեքննիչ պալատի հերթական անդամի ընտրության համար ՀՀ Ազգային ժողովի խմբակցությունների կողմից թեկնածություններ առաջադրելու գործընթացը, իսկ հիմք ընդունելով վերը նշված հիմնավորումները՝ Ազգային ժողովում իրավաբանորեն պետք է տեղի ունենա միանգամից Հաշվեքննիչ պալատի լեգիտիմ նախագահի ընտրություն, ով օրենքի ուժով կլինի նաև Հաշվեքննիչ պալատի յոթ անդամներից մեկը: Իսկ Լ. Յոլյանը, կրկին անգամ հիմք ընդունելով վերը նշված հիմնավորումները, կարող է շարունակել պաշտոնավարել որպես ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամ:
Ուստի, ի կատարումն ՀՀ Սահմանադրության պահանջի, անհրաժեշտ է նշվածի առնչությամբ ձեռնարկել համապատասխան միջոցներ, ինչպես նաև խնդիրը քննարկել Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում և խորհրդարանական խմբակցությունում` ՀՀ հաշվեքննիչ պալատի լեգիտիմ նախագահի ընտրություն կազմակերպելու և իրականացնելու նպատակով:

Միաժամանակ, սույնով իրազեկում եմ, որ այդ կապակցությամբ մեր փաստաբանական խումբը նախաձեռնել է Հայցադիմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` ՀՀ Ազգային ժողովին, մասնավորապես` Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովին, իրավական ակտերով ամրագրված համապատասխան գործողությունների կատարումը ՀՀ վարչական դատավարության 68-րդ հոդվածի 1-ին մասով պարտավորեցնելու պահանջով:

ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Հակոբ Ջհանգիրյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում