Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, Գլենդելի բնակիչ` 30-ամյա Ավո Գարաբեդյանը ձերբակալվել է կիրակի օրը այն բանի համար, որ կապույտ լազերային ուժեղ լույս է նետել ոստիկանական ուղղաթիռի վրա:
Գլենդելի ոստիկանության ներկայացուցիչն ասել է, որ նման արարքն իրենք դիտարկում են որպես հարձակում ոստիկանական ուղղաթիռի անձնակազմի վրա: Նա մասնավորապես նշել է, որ կապույտ լազերը համարվում է ձեռքի օգտագործման համար ամենահզոր լազերը, որը նույնիսկ պլաստմասե իրեր կարող է այրել:
Ոստիկանական ուղղաթիռը կատարում էր հերթապահություն` հետևելով Գլենդելի փողոցներին:
Ոստկանության ներկայացուցիչը նաև նշել է, որ այս ամառվա ընթացքում սա արդեն 3-րդ նման դեպքն է:
Գարաբեդյանը 3-րդ անձն է, ով նման հանցագործության համար է ձերբակալվում:






































