Wednesday, 01 07 2026
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել

Բայդենի ուղերձը. ՆԱՏՕ-ի մահվան մասին լուրերը չափազանցված են

Սպիտակ տունը տարածել է հաղորդագրություն ԱՄՆ նախագահի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի զրույցի մասին, որի ընթացքում քննարկվել են անդրազգային մարտահրավերներն ու դրանց դիմակայելու ուղիները: Ըստ Սպիտակ Տան տեղեկության, Ջո Բայդենը Յենս Ստոլտենբերգի հետ զրույցում վերահաստատել է ՆԱՏՕ-ին ԱՄՆ լայն աջակցության վճռականությունը: Բայդեն-Ստոլտենբերգ հանդիպումը թերևս «պատասխան» է այն դիտարկումներին, որ սկսեցին հնչել փորձագիտական տարբեր հարթակներում, այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան ու Ավստրալիան հայտարարեցին հնդկա-խաղաղօվկիանոսյան ռեգիոնում համատեղ անվտանգային դաշինք ստեղծելու մասին: Դրանից հետո հնչեցին գնահատականներ, որ ՆԱՏՕ-ն այլևս դառնում է պատմություն:

Բայդեն-Ստոլտենբերգ հանդիպումն ըստ էության այն մասին է, որ ՆԱՏՕ-ն չի դառնում պատմություն և ռեգիոնալ անվտանգային միավորների ստեղծումը տակտիկական գործընթաց է ՆԱՏՕ ռազմավարական հովանոցի ներքո: Սա իհարկե չի նշանակում, որ ժամանակի ընթացքում Հյուսիս-ատլանտյան դաշինքը չի կանգնի որոշակի վերափոխումների անհրաժեշտության առաջ, սակայն ռազմավարական իմաստով դաշինքը շարունակում է լինել անփոխարինելի, իսկ ռեգիոնալ միավորումների ձևավորումը թերևս պայմանավորված է աշխարհակարգային փոփոխության ավելի մեծ դինամիկայի պայմաններում ավելի մոբիլ գործողություններ վարելու կարողությամբ: Ինչպես նկատել էի օրեր առաջ, թերևս այդ տրամաբանության ներքո պետք է դիտարկել նաև միջերկրածովյան գոտում հույն-ֆրանսիական ալյանսի ձևավորման մասին հայտարարությունը:

ՆԱՏՕ-ի «մահվան մասին տեղեկությունը չափազանցված» է, փաստացի ասում են Բայդենն ու Ստոլտենբերգը, եթե փոքր ինչ ձևափոխված հիշատակենք դասականի խոսքը: Այդ հանգամանքը անշուշտ կարևոր է միջազգային անվտանգության տեսանկյունից, այդ համատեքստում նաև Հայաստանի համար: Բանն այն է, որ ՆԱՏՕ ապահովում է որոշակի աշխարհաքաղաքական բալանս, որի ապամոնտաժումը թերևս անխուսափելիորեն բերելու է անվտանգային նոր վակուումների, որոնք կարող են միջավայրային նոր ռիսկեր առաջացնել այդ թվում Կովկասի համար: Առերևույթ, ՆԱՏՕ բոլորովին ակտիվ դեր չունի Կովկասում:

Մյուս կողմից, կա Վրաստանի հանգամանքը, որն այդուհանդերձ գտնվում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ հաղորդակցության մեջ և այդ իմաստով ՆԱՏՕ-ն գուցե ոչ արտահայտիչ, սակայն որոշակի բալանսավորող գործոն է նաև Կովկասի համար: Ընդ որում, բոլորովին պետք չէ բացառել, որ հետպպատերազմական փուլում նաև այդ գործոնն է, որ թույլ է տալիս պատերազմով հաստատված ռուս-թուրքական ձևաչափի պարագայում ստեղծել Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափի ակտիվացման նախադրյալ և հնարավորություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում