Ռուսթավի քաղաքի մետալուրգիական գործարանում (Թբիլիսիից 30 կմ հեռավորության վրա) պայթյունի հետևանքով մեկ մարդ է մահացել, հայտնում է տեղի TV4 հեռուստաալիքը: Զոհը 60 տարեկան տղամարդ է։
Նախնական տվյալներով՝ պայթել է գործարանի սարքավորումներից մեկը։
Ներքին գործերի նախարարությունը քրեական գործ է հարուցել «Հանքարդյունաբերության, շինարարության կամ այլ աշխատանքների ժամանակ անվտանգության կանոնների խախտում» հոդվածով: