Pfizer դեղագործական ընկերությունը պահպանել է Վիագրա դեղամիջոցի իր պատենտը ` հայտնում է The Wall Street Journal պարբերականը: Այն գործում է մինչև 2012 թ. մարտ ամիսը:
Դրա արտադրության մենաշնորհը բողոքարկել էր իսրայելական Teva ընկերությունը: Բանն այն է, որ դեռ 90-ականների սկզբին Pfizer ընկերությունը մշակել էր Վիագրայի քիմիական հիմք հանդիսացող սիլդենաֆիլը, որպես սրտանոթային հիվանդությունների բուժման միջոց: Հետո պարզվել էր, որ այն դրական ազդեցություն ունի տղամարդու սեռական գործառույթի վրա, և 2002 թ. երկրորդ պատենտ էր ստացվել: Իսրայելական ընկերությունը բողոքարկում էր հենց երկրորդ պատենտը: Սակայն ԱՄՆ Դաշնային դատարանը վերահաստատեց այն:
Նշենք, որ Վիագրայի վաճառքը Pfizer-ին տարեկան 2 միլիարդ դոլար եկամուտ է բերում: