Tuesday, 23 06 2026
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
19:50
Իրանը մտադիր չէ թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը․ Բաղայի
Հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» տարեկան պարբերականը․ ԿԲ
Չելյաբինսկի մարզում փոթորիկը պոկել է երկուհարյուրամյա տաճարի գմբեթը
Վերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Ռոմանոս Պետրոսյան
19:10
Եվրոպայում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ
Սոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»
18:50
Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին պաշտոնական այց կկատարի Թուրքիա
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարել տեղի ունեցած միջադեպը
18:30
Թրամփը հայտարարել է, որ կլուծի Իսրայելի՝ Լիբանանից զորքերը դուրս բերել չկամենալու խնդիրը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
18:10
ԱՀԿ-ն ներկայացրել է Էբոլայի վտանգի գոտում գտնվող երկրները
«Միավորվում» են որ ի՞նչ անեն
17:50
Իրանի նավահանգիստների շրջափակումն ավելի արդյունավետ էր ռմբակոծություններից. Թրամփ
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ
17:30
Աննախադեպ շոգերից Ֆրանսիայում զոհերի թիվը հասել է 18-ի
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից

Ծնկաչոք դիրքի մասին խոսում է մեկը, ով ծնկաչոք դարձրեց Հայաստանը․ Ստյոպա Սաֆարյան

ՄԱՀՀԻ ղեկավար Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ինչքան բախտ չենք ունեցել, որ 10 տարի մեր նախագահն է եղել մեկը, ով

-համաձայնել է մեզ առաջարկված բոլոր տարբերակներին, որոնցից շատերը մեր կարմիր գծերը հատող են եղել /1998թ․ Ադրբեջանի կազմում Արցախի ընդհանուր պետություն, 1999թ․ Մեղրիի տարբերակ ու 2001թ․ Քիվեսթյան տարբերակ/, ու խոսում է Մինսկի խմբին ֆռցնելու ու նրա անվստահությունը կորցնելու մասին։ Ու դա անում է անմեղ դեմքով, կարծես թե տեղյակ չէ, որ հենց իր բանակցած ու 2007թ․ կրկին հավանություն տված Մադրիդյան առաջարկություններից հետո չէր, որ բանակցային պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ, Ֆրանսիայի ու Ռուսաստանի նախագահները մի քանի անգամ համատեղ հայտարարությամբ ամրագրեցին, թե ինչ է խոստանում հայկական կողմը կարգավորման համար /ԼՂԻՄ-ի հարակից բոլոր տարածքների վերադարձ/, և ինչ է խոստանում ադրբեջանական կողմը /ԼՂԻՄ կարգավիճակի համար խորհրդատվական նշանակությամբ պլեբիսցիտ, ու այս առումով անգամ այդ բանակցային ժառանգությունն ստացած Սերժ Սարգսյանին կարող ես խղճալ/։ Կարծես թե տեղյակ չէ, թե ի՞նչ է նշանակում աշխարհի մեծերին ասել “կտամ”, բայց գավառական շուստիրությամբ մի քանի տարի չտալ”, ու փորձել ասել, թե ինքը լավ “բանակցող է եղել” ու մտածել, թե աշխարհը այդ հարցը մոռանալու է․․․․

-ինքը Արցախին բանակցային սեղանի կողքից դրել է բանակցային սեղանի վրա՝ քննարկելու համար, ու կարծես թե տեղյակ չէր, որ եթե դա այդքան անէական հանգամանք լիներ, Ալիևը ատամներով չէր պահի իրենց այդ դիվանագիտական հաջողությունը, ու որ հենց այս իշխանությունն էր, որ փորձում էր Արցախին իջեցնել կառափնարանից, ուր բարձրացրել էր ինքը․․․ Հանուն արդարության, անգամ Սերժ Սարգսյանն էր դա փորձում․․․ Ու ասես թե ինքրը չէր, որ ուժ տվեց ՄԱԿ ԱԽ 4 բանաձևերին, երբ օրը ցերեկով Արցախյան հակամարտությունը դարձրեց Հայաստանի ու Ադրբեջանի միջև տաածքային վեճ, առաջ բերելով Արցախի վրա Հայաստանի էֆեկտիվ վերահսկողության թեզը, Հայաստանի՝ որպես միջազգային հարաբերությունների ճանաչված սուբյեկտ, կախելով դրանից բխող բոլոր պարտավարությունները՝ տարածքները հանձնելու, զորքերը դուրս բերելու, ինչը և արվեց 2020թ․ սեպտեմբերին՝ թուղթը ստորագրել տակով Հայաստանին, ումյ դեմ պատերազմ չէր հայտարարվել, բայց ով պետք է այդ ամենը՝ (տարածքները հանձներ, զորքը հանձներ) աներ, ետ շրջելով զինադադարի 1994թ․ եռակողմ հայտարարությունը ու տեղ չթողներ, որ գոնե այս անգամ էլ թեկուզ ճակատամարտը տանուլ տված Արցախը որպես սուբյեկտ ստորագրեր․․․

-Ծնկաչոք դիրքի մասին խոսում է մեկը, ով ծնկաչոք դարձրեց Հայաստանը՝ նրա բոլոր ռազմավարական ակտիվները հանձնելով մի երկրի ու այդ դիրքում համաձայնելով, որ Հայաստան-Իրան գազամուղը լինի գյուղական տրամաչափի, այն չդառնար Հայաստանի միջազգային անվտանգության գրավական՝ ներքաշելով Իրանին ու Եվրոպային Հայաստանի հետ համատեղ զորավարժությունների մեջ, ինչպես Ադրբեջանով անցնող ռեգիոնալ պրոյեկտները/ենթակառուցվածքները դարձան թուրք-վրաց-ադրբեջանական, անգամ ՆԱՏՕ-ի պաշտպանության օբյեկտ, որի պատճառով հայկական կողմը մեկ կրակոց էլ չէր կարող ուղղել նրանց ուղղությամբ՝ աշխարհին իր դեմ չհանելու համար․․․

Ասեք՝ գոնե լռի էլի այս հարցերով․․․․

-Ու փոխարենը ասեր, թե պատերազմի օրերին ինչո՞ւ էին Ստեփանակերտի հյուրանոցներից որոշ մարդիկ զանգում հրամանատարներին, որ նրանք չենթարկվեն Երևանի կենտրոնական հրամանատարությանը

-Ինչո՞ւ իր խմբակցությունը չգնաց Ստարսբուրգ ԵԽԽՎ նիստին ու գերիներին նվիրված կարևոր զեկույցի քննարկմանը,

-Ինչո՞ւ 7-8 ամիս ամեն ինչ արեց, որ Սյունիքի ու սահմանների ուժեղացում, ամրապնդում թույլ չտա, որպեսզի հայտնվենք այս վիճակում․․․

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում