Հյուսիսային Կորեան հայտարարել է հոկտեմբերի 4-ի առավոտյան Հարավային Կորեայի հետ կապի բոլոր գծերի վերականգնման մասին։ Այս մասին հայտնում է հարավկորեական Yonhap գործակալությունը։
Ավելի վաղ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը կապուղիների վերականգնման մտադրություն էր հայտնել միջկորեական հարաբերությունների բարելավման ջանքերի շրջանակում։
Հյուսիսային Կորեայի կառավարությունը կոչ է արել Սեուլին իր հերթին ջանքեր գործադրել, որպեսզի Հյուսիսի և Հարավի միջև կապերը զարգանան ճիշտ ուղիով, որպեսզի ապագայում պայծառ հեռանկարներ բացվեն։
Հաղորդակցության գծերի աշխատանքը որոշ ժամանակով վերականգնվել էր այս տարվա հուլիսի վերջին, սակայն ԱՄՆ-Հարավային Կորեա զորավարժությունների մեկնարկից անմիջապես հետո հյուսիսկորեական կողմը դադարել էր պատասխանել զանգերին։









































