Մերձմոսկովյան Լիթկարինոյում Robinson ուղղաթիռ է կործանվել։ Նախնական տվյալներով՝ զոհվել է 3 մարդ։
Ինչպես նշում է РЕН ТВ հեռուստաալիքը, ողբերգության զոհ են դարձել երկու տղամարդ և կին:
Ուղղաթիռի կործանման նախնական պատճառը շարժիչի խափանումն է։
Ավելի վաղ ուղղաթիռի կործանման փաստով քրեական գործ էր հարուցվել երթևեկության անվտանգության և օդային տրանսպորտի շահագործման կանոնների խախտման վերաբերյալ (ՌԴ ՔՕ 263 հոդված):
Հրապարակվել են Մոսկվայի մարզում Robinson ուղղաթիռի կործանման վայրից առաջին կադրերը։